Գեղեցիկ և բազմատաղանդ , ճաշակով և պարզ... Միգուցե նա շատ հայտնի չէ , դիտելով նրա էջը հասկացա , որ ունի ընդմաենը 4 հայ հավանողը , բայց դե հայերն էականը չեն : անդրադառնալով նրա երգերին ասեմ , որ հրաշալի ձայն ունի , իր երգերը հիանալի է կատարում , բայց ուրիշների երգերն էլ այնպես է կատարում , ասես իր համար գրված լինեն: Եվ ամենակարևորն ասեմ մի բան , որ շատ երգերի հենց նրա տարբերակն ինձ ավելի է դուր գալիս: Օրինակ Gotye-ի "Somebody that I used to know" ես չեմ կարողանում ոչ մի կերպ հասկանալ , այդ երգը չարտերում առաջին տեղն է զբաղեցնում , բայց Ռիկարդո Մունոզի կատարումը ապշեցուցիչ լավն է : Հուսամ , որ նա հանրաճանաչ կդառնա և Հայաստանում էլ 4-ից ավելի հավանող կունենա :
Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ փոխեցին սոցիալական կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես..... << Մարդը ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության: Իսկ ...
Comments