Նորմալ մարդիկ տարին ամփոփում են դեկտեմբերի 31-ին , իսկ ես տխում եմ ևս մեկ ֆուտբոլային մրցաշրջանի ավարտի հետ կապված: Ինձ համար այս տարին կարելի ավարտված համարել : Դե պատկերացրեք , էլ ամեն շաբաթ կամ կիրակի երեկոյան չենք սպասելու այդ խաղերին , երեքշաբթի ու չորեքշաբթի 22-30-ին չենք մտածելու մեր սիրելի թիմի մասին :Ամեն օր չենք բացելու մեր սիրելի թիմերի կայքերը ու կարդալու բազում նորություններ ՝ ցանկանալով բաց չթողնել և ոչ մեկը: Այն հրաշք պահերը տարվա ավարտի հետ կապված էլ չեն լինելու : Երբ քնից արթնանում էինք , վազում համակարգչի մոտ , որպեսզի չդիտած խաղի հաշիվն իմանանք , կամ էլ երեկոյան քնելիս աղոթում էինք մեր սիրելի թիմերի համար:Այնպես եմ գրում կարծես աշխարհի վերջն է և էլ ֆուտբոլ չի լինելու : Միգուցե դեռ կա Եվրո 2012 , բայց դա այն հրաշքը չի տա ըստ իս , ինչը որ տալիս է ակումբային ֆուտբոլը: Ինչևէ սպասենք նոր մրցաշրջանի սկզբին , բայց մինչ այդ ... Շնորհակալություն հայտնենք յուրաքանչյուրս մեր սիրելի թիմերին ...Ես մեծագույն , անչափ շնորհակալություն հայտնեմ Ռեալին և շնորհավորեմ չեմպիոնության կապացությամբ: Նույնը ասեմ Յուվենթուսի համար : Իսկ Չելսիի համար մրցաշրջանը մի քիչ անհասկանալի անցավ , կարևորը , որ նրանք վաստակեցին Անգլիայի գավաթը և դեռ կխաղան Չեմպիոնների Լիգայի եզրափակչում: Կրկին ուղղակի շնորհակալություն բոլոր թիմերին մեր կյանքը վառ գույներով լցնելու համար: Շնորհակալություն նույնիսկ ՔՊՌ-ին մեզ լաաաավ տանջելու համար:
Մենք էլ Տորրեսի որդու՝ Լեոյի նման , սպասենք գնդակի գալստյանը :)
Comments