Բավականին բարդ ճանապարհ անցավ Չելսին մինչև այս գավաթը: Եվ ընդհանրապես Չելսիի այս մրցաշջանի իրադրությունը անչափ փոփոխական էր ՝լի վայրիվերումներով , անիմաստ կորուստներով և այլն: Բայց մի բան էր կարևոր ՝ այն ոգին , որով շարժվում էր Չելսին , ոգին , որը մանավանդ մրցաշրջանի վերջում Ռոբերտո Դի Մատտեոյի գալստյան հետ դարձավ Չելսիի կարևորագույն բաղադրիչը: ՉԵԼՍԻ ՝թիմ , խաղ , կյանք: Իսկ երեկվա խաղը Դի Մատտեոյի մեծության և Չելսիի խաղացողների հաճելի խաղի արդյունքն էր : Եկե՛ք խոստովանենք , որ Չելսին արժանի էր այս հաղթանակին : Բայց ամենաարժանին իհարկե մեր մեծ մարզիչն էր ՝ ՌՈԲԵՐՏՈ ԴԻ ՄԱՏՏԵՈՆ: Եվ ես , ոչ միայն ես , այլև Չելսիի մյուս երկրպագուները, շատ սխալ կհամարենք այն , որ Ռոբերտոն չշարունակի Չելսիում մարզչի աշխատանքը:
Անդրադառնամ երեկվա հաղթանակին ու ասեմ , այդքան մեծագույն երջանկություն վաղուց չէի ապրել : Իսկ ֆուտբոլսիտները երեխաների նման ուրախանում էին , հրճվում , մենք էլ նրանց հետ , թռչկոտում էին , երգում , պարում: Միայն ափսոսում եմ Սթիվեն Ջերարդի այդ վիճակի համար , նա արժանի չէ երբեք պարտությանը , բայց ինչ արած այսպես էլ է լինում :
Շնորհակալություն Դի Մատտեո.............
Շնորհակալություն ՉԵԼՍԻ ................
Առանձին շնորհակալություն Պետեր Չեխին: Մեծագույն դարպասապահ և մարդ:
Comments