Skip to main content

1000 դրամանոցի մենախոսությունը ընտրություններից հետո

 10,100,1000... Արդեն հազարմեկերորդ մարդու ձեռքում եմ : Չեմ հասկանում ՝ ինչ են անում նրանք ինձ հետ: Օրինակ , եթե ես ընտրելու իրավունք ունենայի , չէի վաճառի իմ ձայնը: Ճիշտ է, ես ընտրելու իրավունք չունեմ , կարելի է ասել ոչնչի իրավունք չունեմ, բայց մտածել  կարելի է: Հազարավոր ընկերներս միլիոնավոր մարդկանց ձեռքերում հայտնվեցին , ինչպես ես : Բայց ես չեմ էլ բողոքում : Հետաքրքիր էր : Ինչքան ծիծաղեցինք , երբ 10000 դրամանոցին դրեցին 5000 դրամանոցի վրա : 5000 դրամանոցից ոչինչ չէր մնացել: Ախր 10000 դրամանոցը շատ ծանր էր : Կամ հիշում եմ ՝ մեկի տուն էին տարել , որպես ընտրակաշառք: Մի  ճմռթված 1000 դրամանոցի տվեցին մի ընտանիքի: Նա շատ էր ուրախացել , որ նոր , ավելի նորմալ տերերի մոտ կհայտնվի : Այն  էլ ինչ?? Մի օր խանութ գնալիս կորցրեցին նրան :
 Գիտեմ ,որ մեզ բաժանելը ժողովրդին սխալ է: Բայց ախր , երբ  , օրինակ , ինձ մի թոշակառու տատիկի տվեցին , որն ինձ տեսնելուց առաջ արդեն պլաններ էր կազմել ՝ գնումներ անելու, ինչպես չանեին??? Ես ինձ երջանիկ էի զգում այդ պահին:
 Մեզանով սխալ է ապրելը: Բայց ախ առանց մեզ էլ չի լինի չէ??? Մի անգամ հայրս , ով ռուս էր (ռուբլին) ասաց , որ   հայտնի երգիչ ֆրեդի Մերկուրին ասել է." Փողով հարկավոր չէ երջանկանալ , բայց փողի միջոցով կարելի է երջանկություն ձեռք բերել:" Երբեմն մենք էլ ընկերներով , երբ հայտնվում ենք միևնույն մարդու դրամապանակում , հիշում ենք այս խոսքերը և քննարկում: Մեծ մարդիկ մեզ ավելի լավ են վերաբերվում , քան փոքր երեխաները: Դեռ մենք ոչինչ , բայց այն խեղճ 10 դրամանոցը ախր շատ մեղք է : Ինչ ասես անում են , ծակում , գցում ոտքերի տակ , ինչ մտքներով անցնում է : Լավ .... Շատ  մտածեցի : Ահա , այն բողոքավոր տիկինն էլ գալիս է : Տեսնենք հիմա ՝ում մոտ կհայտնվեմ:

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...