Լավ երգերը շատ ժամանակ վրիպում են աչքիցս շատ տարբեր պատճառներով : Վերջերս անընդհատ լսում եմ մի քանի երգեր ,որոնք կարծես թե բազում անգամներ առիթ եղել են լսելու , բայց չեմ փորձել: Այդ երգերից են Kelly Clarksonի մի շարք երգեր ՝ " Stronger" երգի գլխավորությամբ: Hurts-ի "Sunday" երգը և այլ շատ երգեր և ամենակարևորը ես այդ երգերը լսում եմ myspace.com կայքով: Մի կայք , որ հնարավորություն է տալիս երգերը շարունակաբար լսել առանց քո փոխելու և ամենակարևորը այստեղ չկան հայկական երգեր , որոնք կխանգարեն ունկնդրին :©
Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ փոխեցին սոցիալական կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես..... << Մարդը ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության: Իսկ ...
Comments