Skip to main content

Ամենաթանկերը աշխարհում

Աշխարհի ամենաթանկ  քաղաքը Տոկիոն է : Այնքան թանկ , որքան Տոկիոյում կարելի է ապրել ոչ մի տեղ հնարավոր չէ:

Ամենաթանկ կոշիկը պատրաստվել է  հանրահայտ ոսկերիչ Ստյուարտ Վայցմանի կողմից: Այդ կոշիկները զարդարված են 642 ռուբիններով: Այն արժե 1,6 միլիոն եվրո:

Ամենաթանկ ճաշը ունեցել է Դեյվիդ Էյհրոնը , ով  250110 դոլլարով ճաշել է իր կուռքի՝ միլիարդատեր Ուորեն Բաֆֆեթի հետ:

Ամենաթանկ ծխախոտները աշխարհում  Treasurer ապրանքանիշի ծխախոտներն են: Մի տուփն արրե մոտավորապես 24 եվրո:




 Աշխարհի ամենաթանկ կարտոֆիլը La Bonnotte  տեսակի կարտոֆիլն է Ֆրանսիայից: Այն վաճառվումէ մոտավորապես 500 եվրո մեկ կիլոգրամի համար:


Աշխարհի ամենաթանկ սուրճն աշխարհում  Kopi Luwak-ն է Սումատրա կղզուց: շատ քիչ քանակությունը կարող է արժենալ 75 դոլլար:


Ամենաթանկ տիկնիկը մեր շատ սիրելի Բարբին է  , որն արժե 100 հազար եվրո: Այն զարդարված է իսկական ադամանդներով պատված զգեստով:


 Աշխարհի ամենաթանկ կոմիքսը թիմի և իր շան ՝ Շտրուպպիի մասին:


Աշխարհի ամենաթանկ հյուրանոցը Burj Al Arab-ն է Դուբայում : Այնտեղ միայն մեկ գիշեր անցկացնելու համար դուք պետք է վճարեք 770 եվրո , իսկ թագավորական սենյակները կարժենան 7700 եվրո մեկ գիշերվա:


  Բայց ամենակարևորը այն է , որ գոյություն ունի մեկ թանկարժեք բան բոլորիս համար իմ կարծիքով , դա մեր երկիրն է ՝ Հայաստանը:©

Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)