Նորմալ երկրներում ու քաղաքներում գարունը արդեն վաղուց եկել էր , իսկ Սևանում ոնց որ թե չէր էլ ուզում գար: "Դե մրսեք , էլի " երևի մտածում էր երկինքը: Եվ այդպես արդեն ինչքան ժամանակ է մեզ մոտ միայն բուք և ձյուն էր , սակայն վերջին 3 օրերը մեզ էլ նվիրեցին այն ուրախ ու տաք պահերը , որ բոլորն ապրում էին, բացի մեզնից: Իսկ այսօր դպրոցից դուրս եկանք և այնքան հրաշալի էր օդը , որ չէինք էլ ցանկանում տուն վերադառնալ: Հուսամ այս լավ եղանակը կշարունակվի , ինչպես իմ սիրելի թիմերի լավ խաղը : )
Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ փոխեցին սոցիալական կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես..... << Մարդը ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության: Իսկ ...

Comments