Skip to main content

Ինչպիսի ֆոբիաներով էին տառապում հանրահայտ մարդիկ?

Ֆոբիան դա վախի անկառավարելի զգացումն է , որը սրվում է որոշակի պայմաններում: Ըստ հայտնի տեղեկությունների տարբեր ֆոբիաներով տառապում են աշխարհում մոտ 10 մլն մարդիկ:
Հայտնի մարդկանցից , օրինակ , Սերգեյ Եսենինը տառապում էր ոստիկանների նկատմամբ ունեցած ֆոբիայից:
 Նիկոլայ Գոգոլը , կոմպոզիտոր  Ջակո Մեյերբերը և Ջորջ Վաշինգտոնը տառապել են տաֆեֆոբիայով: Նրանք վախենում էին թաղվել կենդանի: Գոգոլի ֆոբաին առաջացել էր շատ վաղուց , դեռ պատանեկության տարիների և որը շարունակվել էր իր ողջ կյանքի ընթացքում: Գրողն իր բոլոր ընկերներին նամակներ էր ուղարկում և խնդրում , որ իրեն թաղեն միայն այն ժամանակ , երբ դիակի վրա արդեն փտելու հետքեր երևան:Մեյերբերը խնդրել էր , որ իր մահից հետո իր ոտքերին ու ձեռքերին զանգակներ կապեն և 4 օր դին պահելուց հետո թաղեն:
 Թրիլլերների հանճար Ալֆրեդ Խիչկոկը տառապում էր օվոֆոբիայով : Օվոֆոբիան վախ է օվալային տեսք ունեցող առարկաներից:
 Մեծագույն ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը ողջ կյանքում վախեցել է հպումներից՝հապտոֆոբիա: Իսկ Իոսիֆ Ստալինը վախեցել է քնից  ՝ սոմնիֆոբիա ;
Հիմա կմտածեք , թե ինչու եմ այսքան պատմում ֆոբիաների մասին : Ճիշտ է , հետաքրքիր է  , բայց ես ավելի շատ այսքանը պատմեցի Ավետ Բարսեղյանին հակառակ: Նա ամեն կիրակի պատմում է ֆոբիաների մասին , լուրջ հայացքով , խորաթափանց , բայց չի մտածում , որ իրենից բացի ուրիշներն էլ կարող շատ և շատ բաներ իմանալ : ))))©

Comments