Մի ամսից մի քանի օր է ավել անցել , երբ տեղի ունեցավ հերթական Էլ Կլասսիկոն և հիմա էլի Ռեալ Մադրիդ-Բարսելոնա : Հազիվ էին կրքերը հանդարտվել , շատ քիչ էին խոսում այդ թեմայի վերաբերյալ ,երբ...Նորից բոլորը սկսում են բազում ստատուսներ գրել , տարբեր նկարների վրա նշել այն ընկերներին , որոնք երբևիցե կապ են ունեցել Կամ Ռեալի , Կամ Բարսայի հետ , էլ չեմ ասում " Երեխեք , էլ չեմ դիմանում " , "Մնաց 4 օր" , "Քիչ մնաց , դիմացեք" , "2 ժամ ու սկսվում ա" և նմանատիպ այլ արտահայտություններ , մեկնաբանություններ: Բայց ես չեմ հասկանում , ինչու են բոլորն այսքան տանջվում , երբ գալիս է Ռեալ-Բարսելոնա խաղի ժամանակը: Միգուցե երկու թիմերն էլ այսօր ամենաուժեղն են աշխարհում , միգուցե առանձին-առանձին նրանց խաղերն այլ թիմերի հետ հետաքրքիր են , բայց կոնկրետ ինձ համար նրանց խաղը միմյանց հետ անհետաքրքիր է : Չգիտես ինչու շատ քչերն են հետաքրքրվում այլ նմանատիպ դիտարժան խաղերով`Յունայթեդ-Սիթի , Միլան-Ինտեր , Բավարիա-Դորտմունդ: Բայց ասեմ , որ Բավարիայի և Դորտմունդի Բորուսիայի խաղերն ավելի հետաքրքիր են , քան Ռեալինն ու Բարսելոնայինը ` համենայն դեպս ինձ համար:
Ինչ արած , ես էլ եմ այն միլիոնավոր մարդկանցից մեկը, ով անընդհատ խոսում , տանջվում , չի քնում Ռեալ-Բարսելոնա խաղից առաջ: Այնպես որ , ինչպես միշտ սպասենք այն խաղին , որ բազում մարդկանց թշնամացնում , իսկ մյուսներին էլ ծանոթացնում , բարեկամացնում և ընկերացնում է :
Չեմ ասում թող հաղթի ուժեղագույն , որովհետև հաճախ դա այդքան էլ այդպես չի լինում))

Comments