Skip to main content

Ամանորյա հաղորդումներից հետո..

   Ահա և Ամանորը համարյա մոտեցավ իր ավարտին , մնաց մի քանի օր  հունվարի 13-ին , երբ կդիմավորենք Հին Նոր Տարին էլ և վերջ... Իսկ մինչ այդ ցանկանում եմ անդրադառնալ Ամանորյա հաղորդումներին , թե հայկական , թե ռուսական հեռուստալիքներով ցուցադվող:
       Հայկական հեռուստաալիքներից ինձ ամենաշատը ինձ դուր եկավ  Շանթը , երևի թե շատերն ինձ հետ կհամաձայնեն , որ այն , ինչ կար Շանթում , չկար որևէ այլ ալիքում ընդհանրապես:   Հայկական  և արտասահմանյան երգերի հրաշալի միքսեր `բոլորի կողմից շատ սիրված երգեր , տեղին հումոր... Ու բացի Ամանորյա համերգը , հաջորդ օրերի ընթացքում շատ հետաքրքիր հաղորդումներ: Միակ հեռուստաընկերությունը , որի հետ Ամանորն իսկապես ուրախ էր: Մյուս  հեռուստաընկերություններին չէի ցանկանա անդրադառնալ միայն նրա համար , որ հայկական այսպես կոչված շոուբիզնեսին կհասնեմ , իսկ դա չեմ կարծում , թե հարկավոր է :Դ Ուղղակի կային մի քանի հեռուստաալիքներ ,որոնք դեկտեմբերի 31-ին մի համերգ ցուցադրեցին և հաջորդ օրերի ընթացքում անընդհատ այդ ահմերգներից դրվագներ էին ցույց տալիս:
 Իսկ ռուսական հեռուստաընկերություններում բազում համերգներ , սակայն բոլոր երգիչները , բոլոր համերգներում նույն երգերով: Դիմա Բիլանը գրեթե բոլոր համերգներում "Я просто люблю тебя"
  երգով , Դոմինիկ Ջոկերը " Если ты со мной'" երգով , Նյուշան " Чудо" -ով և այլն...
  Բայց ամենաանհասկանալին սերիալներն էին: Ողջ տարին սպասում ես , որ գա Նոր Տարին , որ գոնե մի շաբաթ չդիտես այդ սերիալները , բայց հունվարի  2-ից նույն թափով  սերիալները շարունակվում են : Դեռ մի բան էլ ավել` նոր սերիալի անտանելի գովազդներով 5 րոպեն մեկ : Երևի , որ 2012ը այդ սերիալների ու գովազդների ներքո անցնի :Դ
 Բայց փորձենք մոռանալայս ամենը: Ու ուղղակի վայելենք լավ երաժշտություն:

Comments

Anonymous said…
Hak yes iran sirumem:(:DSona:D
Ofelia said…
shat chisht es arevs!!!!!!!!!!!!!
axji anonimus ( sona :D) jOKERI HET ES?