Skip to main content

Ուրախ օր

 Այնպես չեմ հասկանում մարդկանց , ովքեր անընդհատ դժվարություններ են իրենց համար ստեղծում , տխրում են , և այլն..... Ուղղակի անիմաստ իրենց կյանքն են փչացնում , իսկ դա էլ քիչ  չէ ` փորձում են իրենց շրջապատողներին նույնպես  իրենց անտանելի և անիմաստ տրամադրությամբ:
   Եկեք պարզապես ապրենք այնպես , որ ոչ ոքի չխանգարենք..... ապրենք  առանց անիմաստ ու անպետք մտքերի :
   Բայց ես կցանկանայի պատմել իմ այսօրվա հրաշալի օրվա մասին: Երևի թե , կարծում մե , որ օրվա լավ անցնելը կախված է մեծամասամբ մեզանից : Բայց իհարկե դրան կարող են նպաստել նաև մի շարք այլ հանգամանքներ:
    Ամեն ինչ ինձ մոտ սկսվեց գիշերվանից , երբ  այնքան էներգիա ստացա , որը ինձ բավական կլիներ երևի մի քանի օր ուրախ ապրելու համար: Իսկ այդ էներգիան , որքան էլ զարմանալի է , բայց ստացա , ոչ թե ֆուռբոլ դիտելուց , որն ավելի սպասելի է , այլ ընդամենը մեկնաբանի խոսքերից : Երևի թե առաջին անգամն էր , երբ մեկնաբանը նույնիսկ իր բազում սխալներով չկարողացավ նպաստել տրամադրության անկմանը : Այնքան հետաքրքիր էր նրա մեկնաբանումը , մանավանդ , երբ մի րոպեում մի քանի գոլ էին խբում  տարբեր խաղերում.... Այսքանը  մինչև առավոտ : Առավոտյան էլ դպրոցում ամեն ինչ այնքան լավ անցավ , որ  կարելի է իրավամբ այս օրը լավ , ուրախ օր համարել:Իսկ դպրոցում այդ ամենին նպաստեցին , ոչ թե երեխաները կամ էլ որևէ մեկը , այլ ուսուցիչները: Հիանալի օր էր , մանավանդ գրականության ժամն ուղղակի մեծագույն հաճույք պատճառեց: Այսքան պատմեցի իմ լավ օրվա մասին և կցանկանայի , որ բոլորդ միշտ ուրախ լինեիք և իզուր ձեզ համար բարդություններ չստեղծեիք :
   Հահա , բայց  ինչպես պարտվեցին Մանչեստերյան 2 ակումբները :Դ
Այս ուրախ երգով էլ ավարտեմ 

Comments

Van said…
Միշտ ուրախ մնա

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...