Այսօրվանից ցանկանում եմ ամփոփել տարին: Շատ կարճ , բայց ուզում եմ անդրադառնալ Ռեալ Մադրիդին: Չխոսեմ Կոպա Դել Ռեյի գավաթից , որը մեր ամենանշանակալի ձեռքբերումն էր այս տարվա ընթացքում: Ուղղակի մի բան ասեմ : Ռեալն այս տարի ուրիշ էր, Ռեալն այս տարի շատերի բերանները , կարծում եմ , փակեց: Համենայն դեպս ինձ համար , Ռեալն իր բարձունքի վրա էր: Կարող էր ավելի լավը լինել , չեմ ժխտում , բայց այն , որ Ռեալի խաղը հիացմունք էր շատ հաճախ պատճառում , դա անժխտելի է: Ամփոփելով տարին ` ուզում եմ ասել շնորհակալություն Ռեալի բոլոր խաղացողներին , մարզչին ` Ժոզե Մոուրինյոյին: Շնորհակալություն , որ շարունակ 90 րոպեների միջոցով ինձ կտրեցին առօրյա կյանքից ու լցրեցին օրս մեծագույն հետաքրքրությամբ:
Հուսամ , որ գալիք տարին ավելի ու ավելի շատ մրցանակներ , գավաթներ ու գնդակներ կբերի Ռեալին:
!!!!! Հալա Մադրիդ!!!!!
!!!!!Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ!!!!!!
Հուսամ , որ գալիք տարին ավելի ու ավելի շատ մրցանակներ , գավաթներ ու գնդակներ կբերի Ռեալին:
!!!!! Հալա Մադրիդ!!!!!
!!!!!Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ!!!!!!
Comments