Skip to main content

Ժան Ժակ Ռուսո


  •  Մարդիկ , եղեք մարդկային: Դա ձեր առաջին պարտականությունն է:
  • Ամեն ինչի դեմ կարելի է կանգուն մնալ , բայց ոչ բարության դեմ:
  • Որևէ մարդու կողմից մեր նկատմամբ ցուցաբերված բարությունը մեզ կապում է նրա հետ:
  • Ապրել` չի նշանակում շնչել , դա նշանակում է գործել: Ոչ թե այն մարդն է շատ ապրել , որի տարիքն ավելի մեծ է , այլ նա , ով ամենից ավելի շատ է զգացել կյանքը:
  • Ոմն մեկը գերեզման է իջնում հայուր տարեկանում , բայց մահացել էր հազիվ ծնված:
  • Ժամանակի լավ օգտագործում է ժամանակը դարձնում է էլ ավելի թանկարժեք:
  • Գրեթե բոլոր գործերում ամենադժվարը սկիզբն է:
  • Ձեր ուժերը ծախսեք զգուշորեն,որպեսզի հետագայում ավելի շատ անեք , բայց զգուշացեք երբեք քիչ անելուց:
  •  Համբերությունը դառն է , բայց քաղցր է նրա պտուղը:
  • Աշխատիր , որպեսզի հաճույք վայելես:
  • Տեսնել աանրդարությունը և լռել , նշանակում է անձամբ մասնակցել դրան:
  • Աշխատանքի մեկ ժամն ավելի շատ բան է սովորեցնում , քան բացատրությունների մեկ օրը, քանզի եթե ես երեխային զբաղեցնում եմ արհեստանոցում` նրա ձեռքերն աշխատում են հօգուտ նրա խելքի . նա դառնում է փիլիսոփա` իրեն համարելով սոսկ համարելով:
  • Լավ իմանալն ավելի կարևոր է , քան շատ իմանալը:
  • Մարդիկ որքան քիչ են իմանում , այնքան նրանց ընդարձակ են թվում իրենց գիտելիքները:
  •  Նկատի ունեցեք , որ անգիտությունը երբեք չարիք չի գործում: Կործանարար է միայն մոլորությունը: Իսկ մարդիկ մոլորվում են ոչ թե այն պատճառով , որ չգիտեն , այլ այն պատճառով , որ իրենց երևակայում են գիտուն:
  • Հիմարներն ամոթխած չեն լինում , թեև ամոթխածությունն ընդունում է հիմարության բոլոր ձևերը:
  • Մտքի լեզուն կլսվի , եթե նա անցնում է սրտի միջով:
  • Որքան էլ մարդ ճշմարտացի լինի , բայց քանի որ նա կաթոլիկ եպիսկոպոս է `հարկադրված է ստել:

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...