Skip to main content

Զավեշտ

Բլոգի նյութերից մեկում  անդրադարձել եմ Սևան- Գավառ ավտոբուսի պատմությանը: Այս անգամ էլ կցանկանայի անդրադառնալ այդ թեմային , սակայն մեկ տարբերությամբ այս անգամ մենք մեր երաժշտական դպրոցի երգչախմբով էինք: Երևի թե պետք է  ինքներդ ականատես լինեիք մեր " չափազանց հաճելի և հետաքրքիր" օրվան: Ամեն ինչ մանրամասնորեն պատմեմ: Սկսվեց այսպես : Մենք` ես և ընկերուհիս , գնացինք երաժշտական դպրոց , որպեսզի այնտեղից շարժվեինք Գավառ , որտեղ պետք է տեղի ունենար երգչախմբային մրցույթի  մարզային փուլը: Ամեն մի երգը մեկական անգամ փորձելով` մենք տեղավորվեցինք ավտոբուսի մեջ և շարժվեցինք: Հիմա պատմեմ ավտոբուսի արտաքին տեսքի մասին և , թե ինչ էր կատարվում ներսում : Արտաքինից մի շատ հին ավտոբուս , մոտավորապես 1970-1980-ական թվականների արտադրության; Պատուհաններն էլ երևի վերջին 10 տարում չէին լվացվել: Բայց ամենահետաքրքիրն ավտոբուսի վարագույրներն էին : Ճղճղված Calvin Klain: Դուք պիտի տեսնեիք` ինչ մեծ համադրություն էր ` ավտոբուսի հնությունը և այդ վարագույրները: Հիմա ` երեխաները: Ինչպես հասկացաք , ավտոբուսը ոչնչի հարկավոր չէր , այսպես ասած պիտանելիության ժամկետը վաղու՜՜՜՜՜՜ց ավարտվել է : Եվ այդ անպետք ավտոբուսի մեջ փոքր երեխաները գոռում են , երգում , քիչ էլ մնար կպարեին , ընկնում են իրենց տեղերից , ուտում , խմում ` չսպասելով հասնել տեղ: 30 րոպե ճանապարհից հետո սկսվում է  տեղերից ընկնելու և շատ և անիմաստ ուտելու  հետևանքների պահը; Երեխաների մեծ մասը սկսում է վատ զգալ և ավտոբուսը մի քանի անգամ կանգ է առնում : Հասնում ենք տեղ : Այնտեղի դեպքերը չեմ մանրամասնի: Ուղղակի երգեցինք , մի փոքր սպասեցինք որոշումը լսելու համար և պետք է ետ վերադառնայինք: Փոքր երեխաները մեզանից շուտ էին հասել և տեղավորվել; Մտնում ենք ավտոբուս և տեսնում , որ մեկը վախից է լաց լինում , մյուսը` աղմուկից , այն մյուսը `գլխացավից , այն մյուսն էլ , քանի որ երգչախմբի անդամ է `ուղղակի , որպես երկրորդ ձայն `լացակից: Այսքան պատմեցի , սակայն ինձ համար ամենածիծաղելին մի երեխայի "պայուսակն " էր : "Պայուսակ" , որի մեջ ավելի շատ պոլիէթիլենային տոպրակ էր , քան որևէ կարևոր իր: Միայն մի տուփ փոքր , նոր պոլիէթիլենային տոպրակ թափվեց այդ " պայուսակից" , էլ չեմ ասում մնացած փոքր ու մեծ տոպրակները: Ուղղակի անհասկանալի է ,` ինչ էր մտածել այդ երեխայի ծնողը?.... Բայց ամենակարևորն այն էր , որ անցանք հաջորդ փուլ))))))))))))))))))))))))))))))))

Comments