Հաճախ երգեր են լինում,երբ ուզում ես լսել անընդհատ և ուզում ես ,որ երկար ժամակնակ չավարտվեն: Ահա այդպիսի երգեր ունի Simple plan խումբը: Երգեր,որոնք ինչքան էլ լսում ես չես հագենում: Նաև ավելացնեմ,որ այս խմբի երգերը բավականին շատ են և կարող ենք լսել ոչթե անընդհատ նույնը ,այլ բազում նորերը: Հրաշալի խումբ: Եվս մի հրաշալի բացահայտում: Բայց ասեմ,որ ամենաշատը ես սիրում եմ "Your love is a lie" երգը:Նաև շատ լավ երգ է "When I'm gone" երգը: Վայելեք!!!!!!!!!
Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ փոխեցին սոցիալական կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես..... << Մարդը ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության: Իսկ ...
Comments