Երբեք չէի մտածել,որ այսքան կցանկանամ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը: Բայց հիմա ես ոչնչի մասին չեմ մտածում բացի ընդամենը մի բանից ` հաղթանակից : Հաղթանակ,որը երևի թե այնքան մեծ երջանկություն կպարգևի մեզ բոլորիս,որը ապրած չի լինի ոչ ոք իր կյանքում: Հաղթանակ,որը կօգնի շատերին հասկանալ,որ ամեն ինչ դեռ նոր է և մենք հզոր ուժ ենք,որը մեծ ցանկության դեպքում կհաղթի ամենուրեք: Միանալով բոլորի ցանկություններին ես էլ մաղթում եմ հաղթանակ : Առաջ Հայաստան!!!!!!!! Մենք քեզ հետ ենք!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :) Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել... Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...
Comments