Շատ զավակներ ունեցել էգերմանացի մի կին, որն ապրել է 15-րդ դարում Պանիկհայմ քաղաքում: Նա ունեցել է 42 տղա և 11 աղջիկ: Նրա պատվին այդ քաղաքում մի շքեղ հուսշարձան է կանգնեցվել: Մեքսիկուհի Մարգարիտա Ռաջսը 69 տարեկանում ծննդաբերել է 33-րդ երեխային: Սակայն պտղաբերության ռեկորդը պատկանում էՄոսկվայի բնակչուհի Վասիլևային(1816-1872), որն ունեցել է 69 երեխա(16 անգամ զույգ,7 անգամ եռյակ և 4 անգամ քառյակ):
Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :) Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել... Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...
Comments