Միգուցե արդեն շատ եմ խոսում հայերի ֆուտբոլից և իմ սպասումներից , բայց ախր շատ եմ սպասել այն օրվան ,երբ հայ ֆուտբոլիստներն իսկապես ֆուտբոլ կխաղան : Ֆուտբոլ, որը ոչ միայն ես եմ երազել , այլև այն բոլոր մարդիկ , ովքեր գոնե մի փոքր հետաքրքրված են ֆուտբոլով: Եվ այսօր այն օրն է ,երբ կարող ենք մեր հաղթանակով երջանկացնել շատ ու շատ մարդկանց , ոչ միայն Հայաստանում ,այլև Հայաստանից դուրս,ովքեր հայեր են :
Եվ ես թե հուսով եմ , թե վստահ , որ մենք կհաղթենք և այսօր երեկոյան մենք իսկապես կտոնենք մեր փայլուն հաղթանակը: Նույնիսկ ,եթե մենք չկարողանանք հասնել Euro 2012 , սակայն համոզված կլինենք , որ մենք արդեն շատ լավ ենք խաղում և հետագա առաջնություններին մենք պատվով կմասնակցենք և կհաղթենք : Եթե մենք կարողանում ենք սլովակներին հաղթել 4-0 հաշվով ուրեմն մենք արժանի ենք հաղթանակի նաև Իռլանդիայի դեմ խաղում: Իսկ Մակեդոնիայի դեմ փայլուն հաղթանակի մասին ընդհանրապես չեմ խոսում : Եվ հուսամ,որ ինչքան էլ սա մեծ խաղ չէ և ոչ մի մրցանակ էլ չենք ստանալու , սակայն մենք կերգենք "We are the chempions" երգը: Երգ ուղղակի մեր կարողությունների համար , խաղ, իմ կարծիքով, քննություն ,ուղղակի մեզ համար , մեր նորանկախ պետության նորակազմ հավաքականի և ողջ հայության:
!!!!!!!!!!!!!!!!ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՋՋՋՋՋՋ!!!!!!!!!!!!!!!!!!!!
!!!!!!!!!!!!!!!!ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՋՋՋՋՋՋ!!!!!!!!!!!!!!!!!!!!
Comments