Skip to main content

Մեր շատ սիրելի հեռուստաընկերությունները

Ինչպես բոլորիս էլ հայտնի է ( Իհարկե նրանց,ովքեր հեռուստացույց են դիտում) գոյություն ունենմի շարք հայկական հեռուստաալիքներ: Եվ շատ քիչ տարբերություննր կան այդ հեռուստաալիքների հաղորդումների և նախագծերի միջև:Ես ինքս TV ման եմ և հետևում եմ գրեթե ամեն ինչին , ինչը, որ կատարում է հայկական հեռուստաալիքներում:Իսկ ինչ է կատարվում? Կատարվում է այն,ո բոլորը զբաղված են միայն մի գործով  copy - paste+ translate: Եվ ոչ միայն հայկական շոու-բիզնես երգերն են copy և past հասկացություններով ողողված,այլ նաև մեր հեռուսաալիքների հաղորդումները:Այս հեռուստաալիքը մի նախագիծ ձեռնարկեց,մյուսը,լսելով այդ նախագծի մասին, ընդամենը մեկ շաբաթում նմանատիպ նախագիծ է կազմակերպում:Երևի թե մտաշում են այսպես." Ինքն արեց, բա ես": Եվ սկսվում է:Ոչ մի  հեռուստաընկերություն չունի իր սեփական,ուրույն դեմքը:Կա ընդամենը մի հեռուստաընկերություն,որը չի փորձում իր հաղորդումները դարձնել մյուսների նման;Ճիշտ է նրանք էլ են ընդօինակում,սակայն դա տհաճություն չի առաջացնում,որովհետև նրանք կոնկրետ ներկայացնում են ,թե որտեղից է սկիզբ առել տվյալ նախագիծը և հիմա էլ փորձարկում են Հայաստանում  ու հաջողության դեպքում այն շարունակություն կունենա: Իսկ մյուս հեռուստաալիքները,չեմ վախենա այդ բառից անամոթաբար ուղղակի խաբում են մարդկանց` ներկայացնելով արդեն ուրիշ երկրում կամ երկրներում հայտնի նախագիծը,որպես իրենց հեղինակային նախագիծ; Եվ հեռուստատեսության հետևողների մեշ մասը,ովքեր տեղյակ չեն լինում այդ նախագծից,որ իրականանում է այլ երկրում,նստում են և հիանում:
 Ցավոք,իմ կարծիքով, Հայաստանում սերիալները չեն ստացվում:Ուղղակի լցնում են առօրյադ և նրանք,ովքեր ոչինչ  չունեն  անելու սկսում են դիտել: Ինձ այնքան հետաքրքիր է ,երբ հեռուստաընկորությունը սերիալ է պատվիրում կամ նրան են առաջարկում այդ "գեղարվեստական նովելները"` նրանք գոնե սցենարի որոշ հատված ընթերցում են? Ես կաչծում եմ,որ`ոչ: Եթե կարդային,ապա բոլոր հեռուստաընկերություններով սերիալների նուըն սյուժեները չէին լինի: Պատմեմ,թե ինչն է նույնը: Եթե այս սերիալում ինչ-որ մեկը դառնում է հաշմանդամ,ապա մյուս 3 սերիալներում նույնպես  մի հերոս է գտնվում,որ դառնում է հաշմանդամ:Իսկ,եթե այն մյուս սերիալում այդ հաշմանդամը բուժվում է,ապա  հաջորդ սերիալներում էլ բոլորն անխտիր բուժվում են: Կամ էլ ,եթե այս սերիլաում գլխավոր հերոսը,ով դրական կերպար էր դառնում է հարբեցող`մյուսներում էլ բոլոր գլխավոր,դրական կերպարները դառնում են հարբեցող: Այսինքն,եթե դու հետևում էիր գրեթե բոլոր սերիալներին,ապա հիմա կարող ես դիտել միայն մեկը` հանգիստ լինելով, որ տեղյակ ես մյուս բոլոր սերիալներից նույնպես;Ախր,ով ստեղծեց այդ soap-operanerը!!!!!  Եվ ամենահետաքրքիրն այն է ,որ ես ,այսքան սերիալներ դիտելով, հիմա,երբ նովելներ ոմ կարդում անսպասելի ավարտի փոխարեն,ես արդեն սկզբից հասկանում եմ,թե ինչ է  կատարվելու վերջում: Մինչդեռ նովելի մյուս մեծագույն հատկությունը կայանում է  անսպասելի ավարտի մեջ; Հիմա ինձ կհարցնեք,եթե ես այսքան բողոքում եմ,ինչու եմ նայում; Ես կասեմ,որ նայում եմ միայն տեղեկացված լինելու համար,չէ որ արդեն սկզբում նշեցի,որ TV ման եմ: Ահա այսքանը: Ես կարող էի շարունակել պատմել,սակայն այսքանն էլ հերիք է ,որ ինչ-որ կերպ,ովքեր ինձ նման են փորձեն հեռանալ այդ երկնագույն էկրաններից,քանի որ գոյություններ ունեն ավելիկարևոր արժեքներ,քան այդ էժանագին և անիմաստ հաղորդումներն ու սերիալները:

   

Comments

Anonymous said…
Չգիտեմ ցավոք, թե բարեբախտաբար, TV համարյա չեմ նայում, ինչ էլ ականջովս ընկնում է, դա էլ միայն ստիպված, քանի որ տնեցիներն ունեն իրենց սիրած հաղորդաշարերը, հետևում են... TV-ի մասին մի կարծիք ունեմ, ինչքան հեռու, այնքան լավ...ինձ համար: )))
Anonymous said…
Հայկուհի ջան գրեթե կռահեցի, որ հեռուստատեսության մասին էիր գրել, որ նման չէ մյուսներին, ասեմ` ես ևս նման կարծիքի եմ: Որպես լրագրող մի փոքր այլ տեսակետից եմ նայում մեր TV-ների գործունեությանը, որը, ցավոք, այնքան էլ գոհացուցիչ չէ, բայց շատ գովելի է, որ մշտապես հետևում ես տեղեկացված լինելու համար: :))))
Հաս ջան երևիթե բարեբախտաբար,բայց դե էդքան հեռու լինել չեմ պատլերացնում,եթե մեր տանը միացված չլինի հեռուստացույցը կգժվեմ; իմ օրը սկսվում և ավարտվում է հեռուստացույցով
Իրինա ջան ասեմ,որ էդ իմ մոտ ծնված օրվանիցս ա ու էդ ա պատճառը,որ հաճախ ընկերուհիներս,եթե ինչ-որ բան են ուզում նայել ես իրենց առաջին տեղեկատուն եմ մինիԵթերը
Մարիամ said…
հաճախ ընկերուհիներս,եթե ինչ-որ բան են ուզում նայել ես իրենց առաջին տեղեկատուն եմ մինիԵթերը

et mek@ hastat!

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...