Skip to main content

Սևան-Գավառ ավտոբուսում

    Անտանելի է......... Գիտեք, ամեն անգամ փորձում եմ պատճառաբանություն գտնել` արդարացնելու մարզերում տիրող իրավիճակը, սակայն չեմ գտնում: Եվ, եթե այս ճանապարհն անցնելուց  տարիներ հետո ես չունենամ նյարդային խնդիրներ,ապա ինձ երջանիկ մարդ կհամարեմ:Ահա և ներկայացնեմ իմ ապագա նյարդային խնդիրների պատճառները:
    Ավտոբուսի մեջ բոլորը տեղավորվում են : Հասնում ենք հաջորդ կանգառ: Ես ,իհարկե, չգիտեմ, թե նորմալ ավտոբուսը քանի մարդ պիտի տեղավորի,բայց,որ այս ավտոբուսում 50-ն անցնում էին դա փաստ էր:Եվ հենց այդ ընթացքում սկսում են բղավել և զրուցել: Հանկարծ դիմացի նստածը թեքվում է և  ավտոբուսի վերջում նկատում  մեկին,ում երևի 20 տարի առաջ է տեսել և սկսվում է ... Դիմացից բղավում են մինչև ավտոբուսի վերջ:Հետո նոր ծանոթներ էլ են գտնվում և սկսում են բղավել,ծիծաղել,խոսել և տխրել: Երևի թե հիշում են վերջին 20 տարվա բոլոր անցքերը:Հետո այդ նոր հայտնաբերված ծանոթները.ովքեր նստած են լինում սկսում են իրենց տեղը առաջարկել կանգնածներին և նորից խառնաշփոթ իրավիճակ: Քիչ անց  ավտոբուսը կանգնում է  և ներս է մտնում մի տիկին իր երկու թոռնիկներով: Նրանք տեղավորվում են: Եվ այդ երկու թոռնիկները սկսում են գոռալ: Իրար հետ "խաղալ", ինչպես ասում է  նրանց տատիկը,եթե ինչ-որ մեկը խնդրում է , որ մի քիչ  կամաց բղավեն: Իսկ ինչ վերաբերում է ավտոբուսին և տեղ հասնելուն, ապա,եթե այն սովորաբար պիտի տեղ հասնի 1 ժամում  այն հասնում է մոտ 2 ժամում: 2 րոպեն.եթե ոչ րոպեն մեկ այն կանգ է առնում,ովքեր նստում են ,ովքեր իջնում: Եվ ամենահետաքրքիրն այն է ,որ նրանք իջնում են ուղիղ իրենց տան դիմաց: Ինչպես կլինի,որ նրանք 1 մետր այն կողմ իջնեն:Բայց ամենակարևորը երաժշտությունն է ,որն ուղեկցում է քեզ ողջ ճանապարհի ընթացքում: Եթե դու ծանոթ չես ռաբիս, մուղամ երաժշտությանը, կարող ես 1 ժամում ճանաչել ռաբիսի բոլոր "աստղերին": Իսկ վարորդների մասին խոսք չկա: Նրանց կարելի է բաժանել 2 խմբի  ` վարորդներ,որոնք խառնվում են ամեն ինչին, քշում են  այնպես, ինչպես կարողանում են` չմտածելով,որ մարդ են տեղափոխում և վարորդներ,որոնք քիչ,թե շատ մտածում են, որ կարտոֆիլի փոխարեն մարդ են տեղափոխում:
   Եվ վերջում , եթե անդրադառնանք մարդկանց, ապա միայն մի բան չեմ հասկանում:Ողջ աշխարհում մարդկությունն առաջընթաց է ապրում , ինչու են Հայաստանի(մեծամասամբ մարզերի )  բնակիչները հետադիմում?Եթե նայենք երիտասարդ աղջիկներին, բոլորի մազերը հարդարված են այնպես, ինչպես "Աննա " հեռուստասերիալի գլխավոր հերոսուհունը: Իսկ զգեստների ամսին խոսք չկա:Այնպիսի տպավորություն է , որ , ով , ինչ գտել է տանը, այսպես ասած քաշել է վրան և ճանապարհ ընկել: Ավելի մեծ տարիքի կանանց մասին կարող եմ ասել, որ ընդհանրապես իրենց արտաքինի ամսին չեն մտածում: Նույնիսկ տարրական հարցերում, ինչպես մազերը սանրելը: Տղամարդիկ կանանցից ավելի վատ և չեմ էլ ցանկանումդրան անդրադառնալ:
  Իսկ ամենավերջում կցանակնայի շնորհակալություն հայտնել մեր կառավարությանը,ովքեր մեզ 5 տարի տանջելուց հետո ասֆալտապատեցին Սևան-Գավառ ճանապարհը: Ինչ արագ են աշխատում?
   Ահա և այսքանը: Եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...