Skip to main content

Ամառային բացահայտումներ

  Արդեն վայելում ենք ամառվա վերջին օրերը, ինչքան էլ, որ մեր քաղաքում այն նահանջել էր մի քանի շաբաթ առաջ: Մոտենում է աշունը: Մի ժամանակ, որի ընթացքում ամեն ինչ սկսում ենք նորից, որքան էլ ասեն, որ բնությունը քուն է մտնում, բայց չէ՞որ հենց աշնանն ենք սկսում հաճախել  ովքեր դպրոց , ովքեր համալսարան և այլն:
    Այս ամառն ուներ, թե՜ հետաքրքիր, ուրախ և բովանդակալից և թե՜  անհետաքրքիր, ձանձրալի և տխուր  օրեր: Սակայն այսօր ես  կվերհիշեմ միայն ուրախ և հետաքրքիր օրերը: Օրեր, որոնց ընթացքում ես ծանոթացա շատ և շատ հետաքրքիր մարդկանց հետ, հրաշալի երաժիշտների ճանաչեցի , մեծագույն գրողների ստեղծագործություններ կարդացի: Բայց ամեն ինչ իր հերթականությամb:
Առաջին բացահայտումը ես կատարեցի երաժշտության բնագավառում: Երկար փնտրտուքներից հետո ես ծանոթացա մի հրաշալի խմբի հետ, որի անունն է ,,The script": Ես սիրեցի այս խումբը միանգամից: Երաժշտություն , որը լի   է  մեծ էներգիայով: Երաժշտություն, որն ինձ մեծ ուժ էր տալիս , երբ այնքան էլ ուրախ չէի լինում: Իսկ բացի երաժշտությունը նաև հրաշալի խոսքեր: Երգեր` հիմնված պատմությունների վրա ,  որոնք տանում են քեզ լրիվ այլ աշխարհ:
   Հաջորդ բացահայտումը գրքերի աշխարհում էր:Երկար ժամանակ  չէի կարողանում գրքեր ընթերցել, որի համար շատ ափսոսում եմ , սակայն ոչինչ չէի կարող անել:Բայց ինչ արած: Սակայն այդ ամենից հետո ես բացահայտեցի ինձ համար մի հրաշալի գրողի`Ստեփան Զորյանին և նրա հրաշալի ստեղծագործությունը ,,Պապ  թագավորը": Ես երբեք չէի մտածել, որ ես կարող եմ կարդալ հայ գրողի ստեղծագործություն և ապրել դրանով, դրանից հետո լցվել հայրենասիրական ոգով և սիրել այնպես հայրենիքս, ինչպես երբեք չեմ սիրել:Եվ հուսամ նրանք , ովքեր չեն կարդացել անպայման կկարդան և ինձ պես կսիրեն իրենց երկիրը:
   Եվ վերջին ու ամենակարևոր բացահայտումը իմ տասը տարվա շատ սիրելի ընկերուհին էր: Ես նրան ճանաչեցի լրիվ այլ կողմերից  և նրա նվիրումը ինձ ուղղակի ապշեցրեց : Եվ շատ  ուրախ եմ, որ ունեմ այդպիսի ընկերուհի!!!!!!!!!!!!!!!!!
   իսկ վերջում ես կավարտեմ իմ այս ամառվա երաժշտական բացահայտմամբ ,,The script"!!!!!!!!!!!

Comments

Հասմիկ said…
Hak jan, es nuyn dzevov vogeshnchvac ei Raffu Xenti u Jalalledii jamanak,isk ergeric iharke Beatles u Zemfira:
apres shat lavn er..
Has jan mersi!!!! ed grqer@ mi tesak chem sirum!!! Raffu Samvel@ aveli lavna i karciqov!!!!!

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)