Skip to main content

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....
     << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ
    Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:
      Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացումները իմ մասին և իսկապես ես ինքս:Շատերը ,  տեսնելով ինձ իմ ընկերների շրջապատում մտածում են, որ ես լուրջ չեմ մոտենում  շատ հարցերի, բայց դա ուղղակի  խաբկանք է , քանի որ մեկ-մեկ լինում են դեպքեր, որ ես մտածում եմ ,թե ինձնից լուրջ այս կյանքում  չկա:Ես կարող եմ իմ մասին ժամերով պատմել և չեմ կարծում , թե դա իրենից հետաքրքրություն կներկայացնի:Ուղղակի ավելի լավ է մի բան ասեմ ,ես նույնպես ոչ հրեշտակ եմ ,ոչ էլ առավել ևս կենդանի, ես ուղղակի մարդ եմ ,ով չի էլ ձգտում նմանվել դրանցից ինչ-որ մեկին ,քանի որ շատ լավ ծանոթ եմ  , թե ինչի դա կարող է բերել և երբեք չէի ցանկանա կորցնել իմ <<ես>>ը, որովհետև իմ կարծիքով կարող ես ամեն ինչ կորցնել,բայց <<ես>-դ միշտ պիտի պահես և ես հուսով եմ ,որ ինչքան,որ կարողացել եմ մինչ օրս պահել կշարունակեմ պահել և ողջ կյանքիս ընթացքում:Եվ հուսամ ,որ այն քիչ մարդիկ,ովքեր իսկապես  Մարդ են,  չեն ցածրանա  և հավասարվեն այն մարդկանց մակարդակին,ովքեր չեն կարողանում բարձրանալ իրենց մակարդակին :Ես հիմա այդպիսին եմ և հուսամ ,որ չեմ փոխվի...............................

Comments

This comment has been removed by the author.
MyWay.am said…
Բլոգի առաջին օրը և առաջին գրառումը... Էս էլ թող լինի առաջին մեկնաբանությունը, ես էլ՝ առաջին մեկնաբանողը))) ՇՆՈՐՀԱՎՈՐ)))!!!!!!!!
Anonymous said…
Այո, Հայկուհի ջան,մն այդպիսին` մաքուր և անկեղծ, իսկ եթե փոխվելու հարկ լինի, ապա փոխիր ինքդ քո մեջ այն ամենը, ինչը քեզ կտա էլ ավելի գեղեցիկ և սիրաշատ փայլ, կազնվազնի հոգիդ...)))
es inch barer en !!!1 mersi Has jan!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Unknown said…
լավն էր, հատկապես Պասկալից մեջբերված հատվածը ...
Unknown said…
լավն էր, հատկապես Պասկալից մեջբերված հատվածը ...
Շնորհակալ եմ ))

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...