Skip to main content

Վերջին անգամ


Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։ 

Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։ 

Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։ 

2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ «Ո՞վ եմ ես» անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։ 

243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր երկրներից (հա, նույնիսկ Սինգապուրից😃), լիքը գրված ու մոռացված HTML կոդեր ու լիքը-լիքը հիշողություններ։ 

Էս բլոգը հիշողությունների ու տպավորությունների մասին է։ Էն մասին, որ ես էդպես էլ չհասկացա պիտի «ա»-երով գրե՞մ, թե՞ «է»-երով։ Էստեղ գրառումներ կան դպրոցից, իմ հավերժ բողոքներից, վերջին «սեպտեմբերի 1»-ից, լիքը մարդկանցից, ում հետ չեմ շփվում, իմ բացարձակ սերերից՝ ի դեմս այդ տարիների երաժշտության ու Ռեալ Մադրիդի, Տորրեսի մասին անսահման լիքը գրառումներից, ու էլի, էլի պատմություններից։

Էստեղ ես առաջին անգամ սովորեցի անկեղծ գրել այն, ինչ մտածում եմ։ Էստեղ սովորեցի պատմել ամենի մասին, ինչ սիրում եմ։ Էստեղ բոլորի սիրելի «Արուսն» է, իմ երազանքը՝ ի դեմս Օկեան Էլզիի երևակայական համերգի ու տարիներ անց իրագործված երազանքը՝ Երևանում նրանց համերգը։ 

Հա՜, էստեղ ես նույնիսկ սովորել եմ բաներային գովազդ դնել ու ձեռքի հետ Արթին էլ գովազդել։

8 տարվա 243 պատմություն սովորական Հայկուհու մասին, որ տարիներ, շատ տարիներ անց կբացի այս ամենը ու ծիծաղելով կկարդա այդ մասին։ Տպավորությունների ու հիշողությունների մասին։

Չեմ ուզում երկարացնել։ Շնորհակալություն բոլորիդ այսքան տարի այս խառնաշփոթի մեջ լինելու, կարդալու, աջակցելու, էլի կարդալու ու լսելու համար։ Ու շնորհակալություն ինձ էլ՝ այսքան հիշողությունների համար (Հայկուհի, 55 տարեկան)։

Այսքանով վերջ այս սերիալին։ Սկսում ենք նորն ու համոզված եմ՝ ավելի հետաքրքիրը։ Լիովին այլ ֆորմատով, լիովին այլ հարթակներում ու լիովին նոր երազանքներով, որոնք Էլզիի համերգի պես պիտի իրականություն դառնան։ 

Թռանք ստեղծելու ու նոր իրադարձությունների հանդիպելու։ Ֆանտաստիկ օր Ձեզ։

Ու ոնց շատ գրառումներում էի անում, երգ էլ եմ թողնում։ Maroon 5-ի "Memories"-ը․




Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)