Մարդիկ , եղեք մարդկային: Դա ձեր առաջին պարտականությունն է: Ամեն ինչի դեմ կարելի է կանգուն մնալ , բայց ոչ բարության դեմ: Որևէ մարդու կողմից մեր նկատմամբ ցուցաբերված բարությունը մեզ կապում է նրա հետ: Ապրել` չի նշանակում շնչել , դա նշանակում է գործել: Ոչ թե այն մարդն է շատ ապրել , որի տարիքն ավելի մեծ է , այլ նա , ով ամենից ավելի շատ է զգացել կյանքը: Ոմն մեկը գերեզման է իջնում հայուր տարեկանում , բայց մահացել էր հազիվ ծնված: Ժամանակի լավ օգտագործում է ժամանակը դարձնում է էլ ավելի թանկարժեք: Գրեթե բոլոր գործերում ամենադժվարը սկիզբն է: Ձեր ուժերը ծախսեք զգուշորեն,որպեսզի հետագայում ավելի շատ անեք , բայց զգուշացեք երբեք քիչ անելուց: Համբերությունը դառն է , բայց քաղցր է նրա պտուղը: Աշխատիր , որպեսզի հաճույք վայելես: Տեսնել աանրդարությունը և լռել , նշանակում է անձամբ մասնակցել դրան: Աշխատանքի մեկ ժամն ավելի շատ բան է սովորեցնում , քան բացատրությունների մեկ օրը, քանզի եթե ես երեխային զբաղեցնում եմ արհեստանոցում` նրա ձեռքերն աշխատում են հօգուտ նրա խելքի . նա դառնում է փիլիսոփա` ի
Հայկուհի Գրիգորյանի բլոգը