Skip to main content

Posts

Showing posts with the label Պոնտե Վեկիո

Կամուրջներ ( Բոլոր գետերի ափեր միացեք)

 Տարր Ստեպս         Այս կամուրջը մոտավորապես 3000 տարեկան է : Գտնվում է Էկամուր ազգային պարկում( Մեծ Բրիտանիա) : Քարերն այնպես են դասավորված,որ հետոտնի ոտքերը չրջեն:  Քարբրիջ  Այս կամուրջը չի կարող հպարտանալ իր չափերով,սակայն համարվում է Շոտլանդիայի ամենահին կամուրջը: Այն կառուցվել է 1717թվականին:  Պոնտե Վեկիո  Թարգմանաբար նշանակում է"հին կամուրջ" : Արնո գետի վրա է կանգնած այս կամուրջը: Եվ հանդիսանում է Ֆլորենցիայի նշանավոր վայրերից մեկը: Այն հեռվից նմանվում է երկար տան: Հուսսաինի    Դանդաղ քայլերով մարդիկ շարժվում են Հունզա գետի մի ափից մյուսը 100 մետրանոց կամրջի վրայով: Այն կազմված է բարակ պարաններից և տախտակներից: Բայց զբոսաշրջիկներին,ի տարբերություն տեղի բնակիչների,քայլելը փոքր-ինչ վախենալու է:   Ֆորտ օֆ Ֆորտ  1890 թվականին  կառուցված այս կամուրջը ամենամեծերից մեկն է աշխարհում: Սակայն կառուցողների համար ամենամեծ խնդիրը եղել է այն,որ կամուրջը կարողանա կանգուն մնալ նույնիսկ ամենաուժեղ քամու ժամանակ: