Skip to main content

Ուկրաինական մյուզիք. մեգահետաքրքիր ու սիրելի


Дякую! Կարելի է անվերջ ու անվերջ ասել մարդկանց, որոնք ստեղծում են ամենասիրուն ու որակյալ երգերը: Այսօր ես «շնորհակալություն» կասեմ բոլոր այն ուկրաինացի երաժիշտներին, ովքեր տարիներ շարունակ ձևավորել են իմ ճաշակն ու շարունակում են ստեղծել մեգաթույն երգեր:

Ու հա, ցանկացած երկիր ունի իր որակյալ ու ոչ այնքան սիրելի երաժիշտները: Հրաշալի խմբեր կան ու կլինեն բոլոր երկրներում, ամենասիրուն լեզուներով, հարմոնիաներով ու տեքստերով: Նույն Ռուսաստանի հետ Ուկրաինան, վերջինիս երաժշտությունը համեմատում են միշտ: Բայց եկեք հիշենք, որ դրսում 2019-ն է, իսկ Ռուսաստանը մնացել է 2000-ականների սկզբում նույն "Голубой огонёк" տրամադրությամբ, տեքստերով ու նույնիսկ զգեստներով: Չնայած էլի հիշում ենք, որ ոմանք, ամեն դեպքում, ժամանակակից ու հետաքրքիր երաժշտություն ստեղծում են: Չէ, Ծիմըծին չէ:

Բայց էլ չեմ երկարացնում: Ժամանակակից, սիրուն լուծումներով, հավես հարմոնիաներով, համով ու դեռևս գոյություն պահպանող երաժշտությամբ ուկրաինական երգեր: Դիմավորե՛ք:

Վերջերս մտածում էի՝ ում համերգին կցանկանայի ներկա գտնվել: Իհարկե, Թիմբերլեյքը, Գագան ու լիքը այլ արտասահմանյան երաժիշտները միշտ ցանկալի համերգների շարքում կան: Բայց առաջին հորիզոնականում վերջերս MONATIK-ն է:

Եթե փնտրեք ավելի դրական, կյանքով լի ու իր գործը անհավանականորեն սիրող մարդ, ուրեմն հաստատ վերջում կգտնեք Մոնատիկին: Սիրել երաժշտությունը, սիրել պարը ու ի վերջո ստանալ մեգաժամանակակից ու անչափ դրական երաժշտություն:

1. Սկսեմ նրա "Зашивает душу" երգից: Մոնատիկի երաժշտության մեջ երևում է, թե ինչքան լավ մարդ է ինքը երաժշտությունից դուրս: Իսկ դրա մասին մեկ անգամ չէ, որ կարելի է համոզվել լիքը հաղորդումներով (հիմա նա Ուկրաինական "The Voice"-ի մարզիչներից մեկն է) ու այն պայքարով, որի շնորհիվ նրա երգերը հավաքում են միլիոնավոր դիտումներ, իսկ նա էլ ունի երկրպագուների միլիոնանոց բանակ: Ես էլ, հաստատ: Երգի հոլովակը ու բառերը հե՛նց իր դրականության կրողն են:



2. Նրա մեգահիթը՝ "Кружит": Թե ինչպես Մոնատիկը պտտեց բոլորիս երաժշտության ու պարի շուրջ, փոթորկեց ողջ ուկրաինական երաժշտությունը և դրանով իսկ ամրապնդեց իր դիրքը Ուկրաինայի երաժշտարվեստում, ինձ համար դեռևս գաղտնիք է: Չնայած նման գաղտնիքները սովորաբար ընդամենը մեկ պատասխան են ունենում. աշխատասիրություն: 2017-ի Եվրատեսիլի բացումը Կիևում հենց այս երգով էր: Այն հնչում էր բոլոր տներից, հեռախոսներից ու մեքենաներից: Այն անհնար է չսիրել: Անհնար:



3. "Вечность". հավերժական երաժշտությունը: Գիտե՞ք՝ երբ է երաժշտությունը դառնում հավերժական: Ճիշտ եք, երբ այն սիրում են: Երբ այն ստեղծում են սիրով: Մոնատիկը, համոզված եմ, գտել է նման երաժշտություն ստեղծելու բանաձևը:



Լսե՛ք Մոնատիկին, նրա երգերի բառերը, որովհետև դրանք լի են կյանքով, օպտիմիզմով ու տաղանդավոր երաժշտությամբ:

Վերջերս անընդհատ նույն երգն եմ լսում, դրա համար չեմ կարող չանդրադառնալ շատ տաղանդավոր երաժշտի, ով ինչպես MONATIK-ը, եղել է Ուկրաինայի "X Factor"-ի մասնակից: Մի տարբերությամբ՝ նա կարողացել է հաղթել այդ մրցույթը: Եվ եթե այդ մրցույթի մնացած հաղթողներին հաղթանակի հաջորդ օրվանից իսկ մոռանում ենք, նա կարողացավ ստեղծել այնպիսի երաժշտություն, որը սիրելի է դառնում և իրեն էլ նվիրում մարդկանց, որոնք սիրում են իր ստեղծած երաժշտությունը:

Mélovin՝ շատ հետաքրքիր արտաքինով ու տաղանդով երիտասարդ: Նրան ճանաչել եմ դեռ նույն "X Factor"-ից, երբ Օկեան Էլզիի երգերից էր երգում ու նվագակցում: Այսօր նրա երգերն արդեն փլեյլիստիս մասն են:

Եվ այսպես.
1. "З тобою, зі мною, і годі ": Ուկրաիներենի ողջ գեղեցկությունը արտահայտող ու շա՜տ խաղաղ երգ: Համոզված եմ, կսիրեք այն: 



2. Երկար պայքարի արդյունքում ի վերջո 2018-ին Մելովինը հայտնվեց Եվրատեսիլում: "Under the ladder"-ի մասին կարծիքները շատ էին, մեկը՝ լավ, մյուսը՝ պախարակող: Ոմանք 2018-ին Եվրատեսիլ էին ուղարկում Tayanna-ին, ով մի քանի տարի շարունակ պայքարում էր այնտեղ հայտնվելու համար: Սակայն ի վերջո Tayanna vs Melovin պայքարն ավարտվեց վերջինիս հաղթանակով: Իսկ երգի ռիթմն ու կատարումը թույլ տվեցին շատերին սիրել այն:



Հիշել 2018-ը և չհիշել KAZKA խմբին, պարզապես անհնար է: 2017-ի սեպտեմբերին նրանք հայտնվեցին բոլորիս արդեն սիրելի դարձած "X Factor"-ում "Свята" երգով: Երգը մինչ այդ արդեն բավականին հայտնի էր Յություբում, չնայած ես առաջին անգամ հենց այդտեղ լսեցի: Խումբն անցավ ուղիղ եթերների փուլ, սակայն վոկալիստի ոչ այնքան բարվոք կատարումները հանգեցրին նրան, որ խումբը դուրս մնաց նախագծից: Ինչու՞ «ոչ բարվոք»: Ըհը, ես ուրիշ բնորոշում չեմ գտնում, երբ երգերը էպիկ հիթեր են, սակայն լայվ կատարումները՝ սարսափելի:



2018-ին ամեն արդուկից նույն KAZKA-ի արցունքներով լի "Плакала"-ն էր: Երգն իսկապես ֆենոմեն է՝ համեմված գեղեցկագույն ուկրաիներենով ու պատմությամբ: "Свята"-ն էլ, "Плакала"-ն էլ անշահարկելի հիթեր են ու համոզված եմ, որ նրանց՝ Եվրատեսիլի նախընտրական փուլում ներկայացվելիք նոր՝ "Apart" երգը ևս այդպիսին կդառնա: Մնում է հուսալ լավ լայվ կատարմանը, և Եվրատեսիլի հաղթողի հավակնորդներից մեկն արդեն պատրաստ է:



Անցում անենք ռոքին ու The Hardskiss խմբին: Ինչպես համադրել յուրահատուկ գեղեցկությունը, փայլուն ուկրաիներենն ու փոփ ռոքը, գիտեն Յուլյա Սանինան ու Վալերի Բեբկոն " The Hardkiss"-ից:

1. "Журавлi", սիրուն, շատ սիրուն երգ: Եթե ուզում եք 2 րոպե 48 վայրկյան ուղղակի վայելել, լսե՛ք այս երգը: Ուրիշ ոչինչ:


2. "Make-up" պրոգրեսիվ փոփ, թույնագույն երգ: Առաջին անգամ լսեցի, երբ ինչ-որ երեխաների խումբ "X Factor"-ում հենց այս երգն էր կատարում, իսկ Յուլյան էլ ժյուրիի կազմում էր: "Would you, would you, would you"  կկրկնեք առաջին անգամ լսելուց հետո և անընդհատ: Ուկրաինական ֆոլկի ու պրոգրեսիվ փոփի էպիկ համադրում:



3. Եվ իմ ամենասիրելին՝ "Кораблi": Չէ, ես չեմ սիրում տեսահոլովակներ դիտել, անընդհատ շեղվում եմ: Բայց այս տեսահոլովակի ստեղծման պատմությունից սկսած՝ մի քանի տասնյակ անգամ այն դիտել եմ: Ուժի, խոսքի, անհավանական տեմբրի, էպիկ տեսարանների միաձուլում, որով կարելի է վարակվել ու վարակել:



Անցնենք ուկրաինական երաժշտության ամենաբարի, դրական ու տաղանդավոր մարդկանցից մեկին՝ Սերգեյ Բաբկինին: Նախկինում 5nizza խմբի անդամը բավականին ժամանակ է ինչ միայնակ է հանդես գալիս ու մեգասիրուն երգեր ստեղծում:

1. "Де би я", դրական ու շա՜տ ռոմանտիկ երգ «Ուր որ գնաս, հետդ կգամ» գաղափարախոսության մեջ: Իսկ թե ինչքան սիրուն ուկրաիներենով են հնչում այդ բառերը, կարող եք հասկանալ միայն լսելուց հետո:



2. Սերգեյը բնակվում է Խարկովում, այնտեղ իր կնոջ հետ, որը, ի դեպ, կիսով չափ հայուհի է, թատրոնում է խաղում: Ու այդ ամենից զատ՝ գրում է անսահման սիրուն երգեր: Դրանցից մեկն էլ կոչվում է "Пробач": Մի անգամ "The Voice"-ի ժամանակ, երբ Սերգեյը մարզիչ էր, մասնակիցներից մեկը հենց այս երգն էր կատարում: Պոտապը լսելու պահին թեքվեց Սերգեյի կողմ ու ասաց. «Գրո՛ղը տանի, ի՜նչ տաղանդավոր ես դու»: Անկեղծ, լսեք "Пробач"-ը ու կհամաձայնեք Պոտապի հետ, անկասկած:



Երկու չափազանց տաղանդավոր աղջիկներ կան, որոնց չեմ անդրադառնա առանձին-առանձին, սակայն կնշեմ նրանց կատարմամբ 2 երգեր, որոնք մեծ շանսեր ունեն Ձեր փլեյլիստում տեղ գտնելու ու Ձեր հետ մի ողջ կյանք կիսելու:

1. Один в каное՝ տաղանդավոր, տաղանդավոր մարդիկ: Միշտ ուկրաիներեն երգող ու միշտ ջերմություն տվող: Լսե՛ք "Човен"-ը՝ գրված Իվան Ֆրանկոյի բանաստեղծության հիման վրա: Անչափ միայնակ, պայքարող ու ապրող մարդկանց մասին:



ու չէ, չեմ դիմանա ու մի երգ էլ կասեմ նրանցից՝ "Пообіцяй мені": Ուղղակի լսեք, ավել բան չեմ ասում: Մնացած երգերն էլ նրանց, բոլորը: Ջերմ, հարազատ ու խաղաղ:


2. Vivien Mort, "Пташечка": Երգերի մեջ սիրել ուկրաիներենը, սիրել երաժշտությունը ու դրանց համադրությունը: Այս երգում սիրել լեզուն, շատ:



Ինձ թվում էր, թե այսօր ես կավարտեմ գրել այն բոլոր սիրելի երաժիշտների մասին, որոնց երգերի հետ Ձեզ ծանոթացնել էի ցանկանում: Սակայն նրանք չափազանց շատ են, այդ իսկ պատճառով մնացյալ բոլորին կանդրադառնամ հաջորդ անգամ:

Ի դեպ, ընթացքում կարող եք ուղարկել Ձեր սիրելի երգերը կամ նշել, թե է՛լ որ երկրի երաժիշտների ու երգերի մասին կցանկանայիք կարդալ:

Իսկ մինչ այդ ավարտեմ այնպես, ինչպես սկսել էի: Շնորհակալ եմ, որ չզլացաք և կարդացիք:

Дякую!












Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)