Skip to main content

22

Միայն վերջերս դարձա 22 տարեկան: Ու մինչ օրս լեզվիս հետ պայքար եմ մղում, երբ ինձ տարիք են հարցնում: Լեզուս ասում է 21, ուղեղս ստիպում մեկ թիվ ավելին ասել: Եվ այս թվային պայքարում երբ կանգ եմ առնում, ուզում եմ անընդհատ հասկանալ այս թվերի իմաստը: Ամենայն անկեղծությամբ: Ու նույնքան անգամ ես զգում եմ, թե ինչպես եմ պարտվում: 22-ում պատանեկությունդ անցյալում է, երիտասարդությունդ է ներկայում: Դու ուզում ես տարբերվել բոլորից, բայց ստացվում ես այնպիսին, ինչպիսին բոլորը:
Երբ համալսարանում էի սովորում, Երիտասարդականով քայլելիս միշտ նույն բանն էր պտտվում ուղեղումս. բոլոր աղջիկները նույն դեմքն ունեն: Ու հա, դա այդպես է: Տոնային կրեմն ու շրթներկն է նույնը, քիթը վիրահատող բժիշկը, թե դեմքին ժպիտի փոխարեն հայլայթերի շնորհիվ պայծառություն ստեղծածը: Չգիտեմ:
Հիմա արդեն ավարտել եմ համալսարանը ու Երիտասարդականի համալսարանների հատվածով շատ չեմ անցնում: Բայց չէ, դեմքերը, շրթունքները, զգեստներն ու մարդիկ չեն փոխվում:
Ես 22 եմ: Ու հա, 22 տարիների ընթացքում ես դեռ չգիտեմ՝ ինչպես են օգտագործում հայլայթեր կոչվածը:
Այս տարիների ընթացքում ես չեմ սովորել ինձ ուրիշների հետ չհամեմատել, չամաչել, երբ անծանոթների հետ եմ խոսում: Մեկ-մեկ լուրջ նեղվում եմ, որ հայլայթերը օգտագործել չգիտեմ ու չեմ կարող ժամերով զրույց վարել շելլակից ու Քայլի Ջեների սարսափելի քիմիական համ ունեցող շրթներկից:
Բայց չէ, հետո հիշում եմ, որ 22-ը 16+6 է: Ու ես ամեն անգամ ամեն տարիքի դեպքում կարող եմ նման հիմար մաթեմատիկական հաշվարկ անել: Նույնիսկ եթե 60 կլինեմ:
Ես հոգով ծեր եմ, շատ ծեր: Ինձ դուր է գալիս 60-ականների երաժշտությունը, 50-ականների զգեստներն ու վարսահարդարումը, չեմ սիրում փաբերով ման գալ ու ցանկացած հնարավոր իվենթի մասնակցել: Ընդհակառակը, ինչքան շրջապատումս քիչ են լինում, այնքան ավելի է հանգիստ է լինում ներսումս:
Ես 22 եմ ու թող կորչեն բոլոր հնարավոր մաթեմատիկաներն ու նմանությունները: Կարևորը ապրելն է ողջ սրտով: Եթե նույնիսկ դա կլինի մոծակներից ու ծղրիդներից սենյակում վազելու, առավոտից իրիկուն սերիալ նայելու ու ամենասիրուն երազանքները քիչ-քիչ իրականություն դարձնելու տեսքով:
Ես 22 եմ: Իմ տեքստում շատ են «ես»-երը: Չնայած ես արդեն գիտեմ «մենք»-ի իմաստն ու հաճույքը:
Ես 22 եմ: Անհաջողակ, գործազուրկ, լիքը նպատակներով ու երազանքներով: Ոչ այնքան փայլուն առողջությամբ, մի քիչ թեք մեջքով ու արևից կարմրած աչքերով: Կյանքի նկատմամբ մեծագույն սիրով ու առօրյա բողոքներով:
ես այնպիսին եմ, ինչպես բոլորը: Բոլորն այնպիսին են, ինչպես ես: Մենք նույնն ենք: 22 պյուս, թե մինուս: Մենք նույնն ենք: Կատարյալ ու անկատար միաժամանակ:

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)