Skip to main content

Ռեալ Մադրիդ ու էլ բան չէ ☺


Картинки по запросу real madrid love
Հայտնի մարդկանց հարցազրույցների ժամանակ միշտ հարցնում են՝ «եթե նորից ծնվեիր, ի՞նչ կփոխեիր կյանքումդ» կամ «նույն կյանքը կուզեի՞ր ապրել» և այլն:

Հազարումի բան կփոխեի, լիքը մարդկանց կհանեի, բազմապատկում-բաժանում կանեի, հեղափոխություններ կանեի, բայց մի ընտրություն կա, որ կմնար նույնը: Էս կյանքում, մյուս. էական չէ: Կլինեի «Ռեալ Մադրիդի» երկրպագու: Հաստատ: Ու էդ որոշումը ամենագիտակցականը կլիներ կյանքիս բոլոր որոշումներից: Ամենաճիշտը՝ մնացած կյանքերիս որոշումներից ևս:

Ժամանակին, երբ Տորրեսը ակումբից ակումբ էր տեղափոխվում, հերթով սկսում էի «երկրպագել» էդ թիմին: Հետո հասկացա, որ չէ՛, ախր ես ընդհանրապես էդ թիմերի հետ կապ չունեմ, ես ուղղակի Տորրեսին եմ սիրում. որպես մարդ, որպես ֆուտբոլիստ, որպես Տորրես: Բայց ինչքան շեղվեի ֆուտբոլային ճիշտ ուղուց, Ռեալը միակն էր, ում նկատմամբ սերը, հարգանքը հավերժ էր:

Չէ, իհարկե, ես 50 տարեկան չեմ ու չեմ կարող պատմել մեծ ֆուտբոլային փորձիցս և այլն: Ընդամենը 20 տարեկան եմ, որից եթե հանենք չգիտակցված կյանքն էլ, տակը բան չի մնա: Բայց էդ բան չմնացածը, որը դեռևս սկսվել ա 2000-ականների սկզբին Զիդանի ու Բեքհեմի ֆիշկաներով, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին պաստառներ սարքելով, հաստատ բոլոր փաստերով ու դեպքերում պատկանում ա Ռեալին:

Նույնիսկ շատ փնտրելու դեպքում, երևի, չէին կարող գտնել բառ, որը բնորոշ կլիներ էդ թիմին: Ռեալ, ամենառեալ, ամենաիրական թիմ: Մեկ-մեկ վերամբարձ երևույթներ են թվում թե՛ ռեալ բառը, թե՛ արքաները: Բայց հետո նայում ես խաղը: Մտածում ես. «Հը՞ն, ավելի ճիշտ էլ ու՞ր»:

Ու խաղը նայելուց, մեծավ մասամբ հպարտանալուց հետո մի կտոր էլ դու ես քեզ նույնքան  ռեալ ու նույնքան արքայավայել զգում:

Իրականում երբ ինչ-որ թիմի երկրպագու ես, էական չի՝ որ, երբ սիրուն խաղ ես նայում, ու թիմդ հաղթում ա քեզ մեգաերջանիկ մարդ ես զգում: Որովհետև էդ 90 (+3 Ռամոսի համար☺) րոպեները քեզ թույլ են տալիս չմտածել կյանքի մնացած երևույթների մասին: Գործերդ ու դասերդ խեղդում են, բայց էդ 90 րոպեն ֆուտբոլինն ա: Միլիոն հատ խնդիր ունես, բայց հանգիստ ես: Միգուցե հրաշք կա էդ ամենի մեջ, որ բրիտանացի գիտնականները դեռ չեն հասցրել պարզել: Միգուցե: Բայց ամեն ինչից վերացնելու կոճակը մեկնաբանի ամենաառջին բառից ազդում ա, ու դու նվիրվում ես էդ ամենին:

Հետո դառնում ես գերի, գերի թիմիդ, գերի սպասումներիդ ու գերի էն ցանկություններիդ, որ կապում ես թիմիդ հետ: Դու սկսում ես իրենց ընդունել ոչ թե սովորական մարդկանց, այլ մարդկանց, որոնք քեզ հարազատ են: Որոշ պահերի նույնիսկ իրենց ավելի շատ ես հավատում, քան ինքդ քեզ:

Էս ամենը ստեղծում ա խաղը, արքաների-չարքաների, էական չի:  Էս ամենը սերն ա ֆուտբոլի՝ որպես երևույթի մասին: Ֆուտբոլը սեր է, որից պրծում չունենք ☺

հ.գ. վաղը Յուվեստուս-Ռեալ Մադրիդ խաղնա՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Միլիոն փաստարկ Ռեալի օգտին ու մի էդքան էլ Յուվեի: Վաղը կամ արդեն այսօր բոլորն իրար կոկորդ կկրծեն, մեկը անուն կդնի Ռեալին, մյուսը՝ Ռոնալդուին, էն մյուսը խաղը թողած Մեսսին կհիշի ու կգովաբանի... խառնաշփոթի մեջ կլինեն բոլորը՝ ֆուտբոլից հասկացող ու ոչ այնքան: Վերջում կհաղթի որև մեկը: 1 շաբաթից բոլորը կմոռանան: Մնացածս կշարունակենք սիրել մեր թիմերը:

Ռեալ Մադրիդն էլ միշտ կմնա արքա: Մենք կլացենք ուրախությունից կամ պարտության հարվածից (չնայած չէ, պետք չի 😃), բայց կսիրենք էդ թիմը: Ամենաթիմը աշխարհում: Թիմը, որ մեզ տալիս ա արքայության ու իրականության զգացում ու որը ավելին ա, քան թիմը: Ինչքան էլ ձեր հազարումի փաստարկները փորձեն հակառակը ապացուցել:

Ռեալն ինքնին սեր է:

Ուրեմն, առաջ դեպի հերթական տիտղոսը:

ու ամեն դեպքում, Հալա Մադրիդ ♥

պԸրձ:

սկսեք կռիվ անել, արևածաղիկս վերցնեմ, գամ նայելու ☺


Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)