Skip to main content

Ամեն ինչ դիպլոմայինի մասին: Մաս 2 (#HakvsDiploma)

Բարև հազարամյակը մեկ գրող Հայկուհուց: Ինձ թվում ա՝ էնքան հազվադեպ եմ սկսել գրել, որ հաջորդը սեպագիր արձանագրություններն են լինելու: Ինչևէ: Հուսամ՝ լավ եք:

Եթե դեռ չեք մոռացել, սեպտեմբերից բոլորի գլուխը տանում եմ, որ պիտի դիպլոմ գրեմ: Նույնիսկ պիտի պատմեի էստեղ, թե ինչ եմ անում: Սեպտեմբերից, Կա՜ռլ:

Կարող եք արդեն գուշակել, որ բան էլ չեմ արել: Որովհետև, այո՛, ես մոլորակի վրա հազար ու մի հետաքրքրություն կգտնեմ, հազար ու մի պատճառ, բայց էդ մինիմում 60-էջանոց գրությունը չեմ անի ու հանգստանամ:

Որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ես պարտք լինում չես կարողանում էդ պարտքը տալ, սկսում ես կեղեքվել ներսից: Որովհետև չունես, բայց պիտի տաս:
Դիպլոմի հետ նույն պատմությունն ա:
Ես պետք  ա գոնե առաջին գլուխն էս ընթացքում գրեի ու տանեի՝ ղեկավարս կարդար: Բայց չունեմ. խելք չունեմ, հավես չունեմ, չեմ կարողանում մեջիս տապալվածին հաղթեմ, չգիտեմ:

Ինձ թվում ա՝ ինչքան էլ կողքից խորհուրդ տան, դես-դեն, միևնույնն ա, եթե դու չուզենաս էդ անել, ոչ ոք քեզ չի ստիպի:

Դիպլոմ գրելն ավելի շատ հոգեբանական հաղթանակ կլինի, քան գիտելիքի կամ հետազոտություն կատարելու ունակության:

Կամ էլ մի տարբերակ էլ կա. ինչ-որ մեկի հետ գրազ եկեք: Ասե՛ք՝ առաջին գլուխը կանեմ մինչև X օրը ու էնպիսի բանի վրա գրազ եկեք, որ մոտիվացվեք: Մի, նույնիսկ 10 սնիկերսը հաստատ մոտիվացնող գաղափար չի էդքան էջի համար 😄😄😄😄

Քանի որ արդեն հասկացաք, որ ամեն ինչ անտանելի վատ ա դիպլոմի առումով, ձեզ պատմեմ մի գրքի մասին, որ ընկերուհիս էր գտել էս օրերի ընթացքում:

Իտալացի գրող, հրապարակախոս, տեսաբան, հնարավոր ամենինչաբան Ումբերտո Էկոն մի գիրք ա գրել, որ կոչվում ա «Ինչպես գրել դիպլոմային աշխատանք»:

Ահա ռուսերեն տարբերակը, անցանք առաջ:

Էս մարդը ոտքից գլուխ, առաջին էջից մինչև վերջին փոշի, պատմում ա դիպլոմայինի ինչպիսի լինելու մասին: Էջը, նախադասությունը, բառը, պարբերությունը ձևավորելու մասին հնարին ու անհնար բոլոր խորհուրդները տալիս ա: Էնպես որ դիպլոմայինը սկսելուց առաջ կամ նույնիսկ ընթացքում, անպայման կարդացեք: Խելացի մտքեր ա արտահայտում շատ:

Քանի որ, մեծավ մասամբ, գիտեի՝ ինչ ա ասում, սպասում էի մոտիվացիայի: Չտվեց մոտիվացիա էս գիրքը: Ու էլի հանգեցի էն մտքին, որ իմ միակ, լավագույն, փառահեղ մոտիվացիան կլինեմ ես ինքս: Կլինեմ ես, երբ որ, ամենայն հավանականությամբ, հասկանամ, որ ժամանակի առումով էլ բան չի մնացել, կամ արդեն զզվեմ ինձնից:

Լավագույն մոտիվացիան դուք եք 💛💛💛

Քանի որ Ումբերտո Էկոյի գիրքը գովեցի, որոշ խորհուրդներ եմ դուրս գրել, որոնցով կիսվում եմ ստորև.


  • Ե՞ս, թե՞ մենք. կարելի է ինչ-որ կերպ շրջանցել անձնական դերանունները և օգտագործել անդեմ կառույցներ. «կարելի է ենթադրություն կատարել», «վերը նշված փաստերը» և այլն:
  • Ներկայացրե՛ք բոլոր տերմինների բացատրությունները, երբ դրանք հայտնվում են առաջին անգամ:
  • Օգտագործե՛ք ղեկավարին որպես փորձարարական ճագար:
  • Մի՛ կենտրոնացեք այն բանի վրա, որ պետք է սկզբից գրեք:
  • Հաճախ պարբերությունների անցեք:
Էկոն ևս երկու հետաքրքիր միտք է արտահայտում.

Դիպլոմի նպատակը այն հիպոթեզի ապացուցումն է, որն առաջադրվել է նախաբանում, այլ ոչ թե այն, որ դուք գիտեք աշխարհում ամեն ինչ:

Դիպլոմը գրազ է: Գրազ է ինքդ քո հետ: Գործը սկսվում է հանելուկից, որը պատասխան չունի: Արդյունքները պետք է երևան վերջնական քայլերի թվից հետո:


Կարդացե՛ք Ումբերտո պապիկի մտքերը: Մոտիվացրե՛ք իրար ու մոտիվացվե՛ք: Մինչև ես էլ մի օր կսկսեմ գրել էս ամենը իրականում ու ավելի գործնական մտքեր կգրառեմ բլոգում:

Առո՜ղջ եղեք 💙💙💙💙

հ.գ. դիպլոմիս պաշտոնական հեշթեգ՝ #HakvsDiploma

Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)