***
Ցիմերմանը նվագում է Շոպենի չորրորդ բալլադը, իսկ դրսում բուք է: Կարկուտ, անձրև, սարսափելի ցուրտ: Իսկ ես բոբիկ եմ: Դրսի ցուրտն ու Շոպենի նոտաները մխրճվել են ոտքերիս տակ: Ես քայլում եմ սառը հատակով, որ ոտքերս ցեխոտվեն, կարկուտը հարվածի գլխիս, իսկ երաժշտությունը կանգնի կոկորդումս: Որ ես վերջապես զգամ այն սառնությունը, որը դու էիր զգում իմ ներկայությամբ: Կարկուտի կրեշչենդոն գնալով ահագնանում է: Մի՞թե դա այդպես չէր:
«Դու անզգամ ես, ես՝ անբախտ»:
Ասացիր ու հեռացար:
Ոտքերիս տակ մնաց հողի ցավը, ուսերիս՝ կարկուտի ծեծը, ականջներումս՝ բալլադը, շոպենյան բալլադը: Իմ չգիտակցված սառնության ու քո ամենագետ դժբախտության համը:
***
Գիտե՞ք՝ ամենացավոտը որն է:
Որ մարդը 18-ի շեմն անցնելուց/համալսարան ընդունվելուց հետո իսկապես մտածում է, որ մեծացել է:
Ու սկսում է «մի քիչ մեծացիր» ասել բոլոր նրանց, ովքեր ապրում ին այդ աներևակայելի մեծ թիվը դառնալուց առաջ էլ:
Մենք մեծ ենք այն ժամանակ, երբ ուզում ենք:
Փոքր ենք միշտ:
Որովհետև փոքր են երջանկությամբ :)
Փոքր են մաքրությամբ, որ չի ճանաչում 18-եր ու 20-ներ:
Չի ճանաչում համալսարան ու աշխատանք:
Մենք այն ենք, ինչ կերտում ենք՝ թվերի հետ ու թվերից դուրս:
Comments