Skip to main content

Ամեն ինչ դիպլոմայինի մասին: Մաս 1 (#HakvsDiploma)

Ողջույն, ողջույն, ողջույն:

Չեմ էլ հիշում՝ երբ եմ վերջին անգամ գրառում կատարել բլոգում: Հիշում եմ, որ բացում էի, նայում էջին ու փակում: Հուսամ՝ նման բաները չեն կրկնվի այլևս: Իսկ այժմ պատմեմ, թե ուր եմ ու ինչ եմ:
Հեհե, 4-րդ կուրս եմ, ժողովու՜րդ: Պատմական չորրորդ կուրս: Իսկ դա խոսում է այն մասին, որ վերջապես ավարտում եմ համալսարանը և որ ամենակարևորն է, գրում եմ դիպլոմ:
Ու քանի որ ես՝ որպես հասարակ ուսանող ընդհանրապես տեղյակ չէի/չեմ դիպլոմ գրելու առանձնահատկություններից, ձևերից, հիմնական քայլերից և այլն, որոշեցի ձեզ հետ կիսվել բոլոր այն քայլերով, որ կանեմ այս ողջ ընթացքում: Մի օր երբ ձեզ էլ բաժին հասնի դիպլոմ գրելու մեծ առաքելությունը, հուսամ՝ օգտակար կլինեն գրածները: Եվ հուսամ՝ չեք հայտնվի այն մեծ հարցական նշանի առաջ, որի առաջ հայտնվեցի ես:
Հիմա մի քիչ պատմեմ:
Իրականում ամեն մի համալսարան մի ձև ա կազմակերպում դիպլոմ գրելու, ղեկավար/թեմա ընտրելու գործընթացը, նույնիսկ ամբիոններն են տարբեր կերպ էդ ամենը մտածում: Բոլոր գործողությունները, որոնց դուք ականատես կլինեք առաջիկա ժամանակաընթացքում, կպատմեն այն երևույթները, որոնք տեղի են ունեցել/տեղի են ունենալու ՀՊՏՀ-ի (Ժողի) Կառավարման ամբիոնում:
Էս էլ ասեցի: Սկսենք:
Սեպտեմբերի երկրորդ շաբաթը նոր էր սկսվել, երբ մեր ամբիոնի վարիչը, որը նաև մեր դասախոսն է՝ ձեռքը մի քանի Ա4 թուղթ, մտավ լսարան: Դրանք այն թղթերն էին, որոնք ներառում էին մեր դիպլոմայինների անվանումները: Կուրսում 59 հոգի ենք, եթե չեմ սխալվում, 123 թեմա էր: Այսինքն՝ գրեթե երկու անգամ շատ: Ունեինք լայն ընտրություն՝ գրեթե բոլոր թեմաներին վերաբերող: Մեզ տված էր ազատություն, որի պատճառով ոմանք կռվեցին, ոմանք իրար ինչ բառեր ասես չշռայլեցին, ոմանք էլ լուռ ընտրեցին ու իրենցով արեցին հետաքրքիր ու ոչ այնքան թեմաները:
Ես ընտրեցի «Քաղաքական մարքեթինգը և դրա կայացման միտումները ՀՀ-ում» թեման: Լիովին, լիովին անծանոթ թեմա: Մենք մարքեթինգ անցել են, բայց քաղաքականության հետ էդ ամենը կապ չուներ: Ես էլ, որպես այդպիսին, քաղաքականությանը շատ մոտ կանգնած չեմ: Բայց տեսնելով Հիլարի Քլինթոնի ու Դոնալդ Թրամփի ամենաթույն մրցավազքը, ցանկացա անպայման ես էլ մասնակից լինեմ ու, ինչու՞ ոչ, էդ ամենի հետաքրքիր գաղափարները ներառեմ դիպլոմումս՝ ՀՀ-ում հետագայում տեսնելու նպատակով:
Ըհըն:
Անցավ մի քանի շաբաթ, ավելի կոնկրետանալու համար՝ սեպտեմբերի վերջին հայտնի դարձան մեր ղեկավարները: Իրականում, իհարկե, կային որոշ մարդիկ, որոնց չէի ցանկանա տեսնել իմ դիպլոմայինի ղեկավարի կարգավիճակում: Բախտս բերեց ☺ Չնայած չգիտեմ՝ ինչքան, բայց ղեկավարս լիովին անծանոթ մարդ էր: Ամեն դեպքում լավ է անծանոթ, քան ծանոթ և չսիրելի:
Միանգամից ասեմ. բացի հեռախոսային խոսակցությունից՝ իրականում էդպես էլ դեռևս չեմ հանդիպել ղեկավարիս: Այո՛, Սևանում ապրող ուսանողի կյանքն էլ այսպիսին է:
Պլանս կազմել եմ, մի օր երբ ղեկավարիս հետ հանդիպեմ, անպայման նրա հետ կքննարկենք ու կսկսեմ գրել:
Կգրեմ նաև էստեղ, թե ինչ տեսք պետք է ունենա պլանը, քանի գլխից պետք է բաղակացած լինի և վերջապես. ինչպես սկսել երկար սպաված դիպլոմը:
Հենց առաջին բառը գրեմ, կոգեշնչվել ու կպատմեմ:
Երևի թե այսօր այսքանը:
Հաջողություն ու անուշ երազներ:
Չնայած հուսով եմ, որ գոնե երազներումս դիպլոմի մասին ոչինչ չի լինի :D
հ.գ. դիպլոմիս պաշտոնական հեշթեգ՝ #HakvsDiploma


Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)