Skip to main content

Մի երազողի իրական պատմություն :)


Բոլորիս կյանքում կան երգեր՝ մեկը, տասնյակը, կամ մի քանի տասնյակը, որոնց շարունակական լսելու ընթացքում պատկերացնում ես ինչ ասես, որքան ասես ու որտեղ ասես: Ըհը, երևակայությանը սահման չկա ☺

Ես էլ էդպես ամեն անգամ Օկեան Էլզիի «Стiна»-ն լսելիս պատկերացնում էի, թե ինչպես էի տեսահոլովակի տասնյակ հազարավոր մարդկանց պես գոռում, որ մեր միջև անանց անդունդի փոխարեն պատ կա, մեծ ուկրաինական պատ: Ու կոտրում էի այդ պատը՝ յուրաքանչյուր բառ ավելի բարձր երգելով, թռնելով Վակարչուկի հետ հավասար, ապրելով:

Երեկ մեր մեծ ուկրաինական պատը կոտրվեց աչքերիս առաջ, մենք գոռացինք ու ցատկեցինք Վակարչուկաչափ, Վակարչուկից շատ, ամեն նոտայի ու բառի հետ ապրելով: Երեկը իրական էր: Երեկ Օկեան Էլզիի համերգն էր: Ու քանի որ կյանքիս ամենամեծ երազանքներից մեկը հենց այդ համերգին գտնվելն էր և քանի որ այդ երազանքը իրականացավ, ես լռել չեմ կարող: Ստորև իմ բոլոր էմոցիաներն են՝ հայերեն՝ ուկրաինական երաժշտության ոգով:

Դեռևս մի քանի տարի առաջ այստեղ մի գրառում էի արել, որտեղ պատկերացրել էի, թե ինչպես եմ հայտնվում Էլզիի համերգին: Իրականում նրանց համերգներից մեկն էլ դիտել Յություբով և ուղղակի կիսվել բոլոր այն էմոցիաներով, որոնք ունեցել էի այդ պահին: Ու երեք տարի անց այդ ամենը իրական տեսելը պարզապես աներևակայելի էր ~ ♥

Հիմա համերգից.
  1. Վակարչուկը.
Կան սովորական ու ոչ սովորական մարդիկ: Ինքը երկրորդ խմբի ամենա-ամենամեծ ներկայացուցիչներից մեկն է, եթե ոչ առաջին հորիզոնական զբաղեցնողը: Իր պատճառով ես անգիր գիտեմ Ուկրաինայի The voice-ի բոլոր եթերաշրջանները, մասնակիցներին ու իր յուրաքանչյուր նախադասություն, որ արտաբերվել է էդ ընթացքում: Իր շնորհիվ ես կարող եմ հանգիստ ուկրաիներեն խոսել: Ինքը էն մարդն է, ով ինձ անգիր անել է տվել Океан Ельзи-ի բոլոր երգերը՝ առաջինից մինչև վերջին ալբոմի յուրաքանչյուր երգ: Ինքը իմ ճաշակով երգերի աղբյուրն է: Կարճ ասած՝ մի աշխարհ, մի Վակարչուկ: Ու ես դեմ եմ, որ ինքը ուկրաինացի կոչվի: Ինքը աշխարհի մարդ է: Իր համար մերը-ձերը չկա, բոլորինս է:

Վերադառնամ համերգին: Իմ երաժշտականացված ականջի համար երգչի պարտադիր կետերից մեկն այն է, որ ինքը ոչ մի սխալ նոտա չերգի: Էս մարդը, ժողովու՛րդ, չէր երգում է՜, ապրում էր: Իր ամեն քայլն ու շարժումը մի նոտա էին: Չգիտեմ, երևի մենակ հիանալը քիչ ա: Պետք է  ձգտել նմանվել սենց մարդկանց: Կստացվի, չի ստացվի, էական չի: Ինքը էնքան սեր է իր մեջ պարունակում ու էնքան ա էդ սիրուց տալիս հանդիսատեսին, որ պետքա՛, պետքա՛ իր պես լինել ... մի կտոր: Ես էնքան եմ հիանում իրենով, որ կարող եմ ժամերով պատմել իր տեսակի մասին, բայց սահմանափակվենք ու անցնենք մյուս կետերին:

   2.  Խմբի մյուս տղերքը.

Անընդհատ անդրադառնում ենք Սվյատոսլավ Վակարչուկին, որովհետև ինքը վոկալիստն է, ֆրոնթմենը, Ուկրաինայի ամենաազդեցիկ դեմքերից մեկը և այլն: Բայց մյուս տղերքը մեկը մյուսից երաժշտություն են. չէ՜, մարդ չեն, երաժշտություն: Էն կյանքը, որ իրենք տալիս են կիթառի ու հարվածային գործիքների միջոցով, վեր է բոլոր տեսակի մարդկային պատկերացումներից:
Երբ նոր էի սովորել Վիքիպեդիան խմբագրել, հենց առաջին օրը գրասենյակից հասա տուն ու Վակարչուկի մասին հոդված գրեցի: Որովհետև երբ մտածում էի, թե ովքեր են էն կարևոր մարդիկ, որոնց մասին հոդված չկա, առաջինն իմ մտքին ինքն էր գալիս:  Հետո հաջորդեցին հոդվածները Դենիս Գլինինի, Դենիս Դուդկոյի, Միլոշ Ելիչի մասին: Ու երբ հոդվածներիդ, տառերիդ ու բառերիդ հերոսը իրականում քեզ համար նվագում են, ամեն ստեղնի հետ ապրեցնում քեզ, դու իսկապես հայտնվում ես на небi:  Երևի շնորհակալություն ասել էն ամենաքիչն  է, որ մենք կարող ենք իրենց ասել:

  3. Պատմությունները

«Мить»-ը երգելուց առաջ Վակարչուկը պատմեց, որ իր համար կան յուրահատուկ երգեր, ու հենց այս երգը դրանցից մեկն է: Ես մի քանի անգամ մի քանի լեզուներով կարդացել էի այն պատմությունը, որ Ուկրաինայի արևելյան շրջան ողբերգական իրադարձությունները խորը հետք էին թողել Վակարչուկի հոգում և այդ ամենից ազդված՝ նա գրել էր ակնթարթի մասին, որը երբեմն ավելի ու ավելի կարևոր է, քան տասնյակ ժամերը մի ողջ կյանքում: Երևի Վակարչուկը չէր պատկերացնում, որ բոլորիս կյանքում այդ ակնթարթներից կան ու գլխավոր ակնթարթներից մեկն էլ այդ պահին հե՛նց նա էր պարգևում իր գեղեցկագույն երաժշտությամբ:

«Коли тобi важко»-ն այն երգն էր, որի ժամանակ ուղղակի ուզում էիր լռել: Լռել իր երաժշտության փոխարեն, այդ բառերի հետ: Նա պատմեց, որ Ֆրանսիայում մի հայ աղջիկ է բնակվում, որը ծանր հիվանդ է: Նրա հետ Սվյատոսլավը չէր կարողացել հանդիպել Փարիզում գտնվելու ժամանակ և երեխայի մայրը՝ դստեր հետ եկել էր Երևան: Կան երգեր, որոնք ավելի ուժեղ են, քան հազարավոր դեղամիջոցներ: Կան նման մարդիկ ևս: «Коли тобi важко»-ն և Վակարչուկը հենց այդպիսինն են: Մի քանի տող այդ երգից փորձել եմ թարգմանել.

Երբ դու սպասում ես, ուրեմն ունես մեկին, ում պիտի սպասես,
Երբ դու տխուր ես, ուրեմն ունես մեկը, ում մասին պիտի հիշես, 
... Երբ քեզ համար դժվար է շնչելը, ուրեմն դու շատ բարձր ես, 
... Մի՞թե քեզ ինչ-որ մեկն ասել է, որ հեշտ է լինելու:
Մի՞ թե դու կարող ես ապրել առանց նպատակի ...

Ուժե՛ղ եղեք ու հաղթե՛ք ցանկացածի: երաժշտությամբ, լավ երաժշտությամբ:

Ուզում եմ պատմել նաև ամենադուխ տվող երկու երգերի մասին. «Стрiляй» ու «Без бою»: Ինչ իմ կյանքում հայտնվել ա Օկեան Էլզին, որևէ կարևոր իրադարձություն կյանքումս չի անցնում առանց էս երգերի: Քննություններից առաջ ինձ դուխ են տալիս, անհասկանալի իրավիճակներում ստիպում են մտածել ու առաջ գնալ: Ու երբ ելք չես գտնում, մտքումդ Վակարչուկը գոռումա. «Ты не здашься без бою»: Ամեն-ամեն ինչ: Կհաղթահարես: Համերգին նույն դուխը տեղն էր, նույն զգացումներն ու առաջ գնալու մղումը: Խթանիչ երգեր են, իրավամբ, ընկերներ:

  4. Սյուզին

Համերգից առաջ մոտ մի ժամ վերհիշում էի երգերը: Սյուզին դրանց թվում էր: Թող ներեն ինձ բոլոր այս անունը կրող աղջիկները, բայց իմ հակակարանքը չափազանց մեծ է այս անվան նկատմամբ: Հո ամեն ինչ չե՞նք սիրի ☺ Բայց երգը, երգի բառերը, յուրահատկությունը ~

Չափազանց վաղուց, չափազանց մեծ սիրով տարված էի այս երգով: Ու սա այն երգերից էր, որ վստահ էի, որ Վակարչուկը չի երգի: Միլա նաշա Սյուզին իրականացավ: Առաջին բառից մինչև վերջին բառը երգել Վակարչուկի հետ ու հասկանալ, որ երբեմն աներևակայելի ցանկություններն էլ են իրականանում՝ նույնիսկ երգի տեսքով )))

Ժամանակին նույնիսկ մի քանի տող էի գրել՝ այս երգից ազդված.

«Դու քթիդ տակ մռմռում էիր Էլզիի «Սյուզին», իսկ ես համակերպվում էի:
Իմ անունով էդպես էլ ոչ ոք երգ չի գրի:
Միշտ ասում ես, որ ծնողներիս ֆանտազիան կորել էր անունս որոշելու պահին:
Ըհը, ճիշտ ես:
Իմ ֆանտազիան էլ էր կորել քեզ ընտրելու պահին:
Դու՝ սյուզիներովդ, ես՝ մենակ»:

5. Նոր ալբոմը.

Իհարկե, թողարկվելու հենց առաջին օրվանից «Без меж»-ը գրավեց փլյելիսթիս ողջ տարածքը: Ալբոմի անունը կրող երգը մի շաբաթ չէի կարողանում ուղեղիցս պոկեի, «Сонце»-ն` ևս: Իսկ Էլզին համերգի օրը հիանալի էր, քան երբևէ: Երգեցին հենց այդ երգերը: Նոր ալբոմը, որը որևէ որակական կորուստ չի կրում՝ ի համեմատ մյուս երգերի: Երևի միայն տաղանդը քիչ է նման որակի ալբոմներ իրար հետևից թողարկելու համար: Նույն Maroon 5-ը յուրաքանչյուր ալբոմի հետ անկում է գրանցում: Ու ինչքան էլ իրենց սիրեմ, ինչքան էլ լսեմ, միևնույնն է, պարտվում են իրենք իրենց մաքուր երաժշտությանը՝ զոհ գնալով ժամանակակից ունկնդիրների պահանջներին: Իսկ միգուցե առաջա՞րկը ստեղծի պահանջարկ: Ինչևէ, վերադառնանք Էլզիին: Եթե չեք հասցրել դեռ լսել ողջ ալբոմը, կարող եք հենց հիմա ուղղել այդ սխալը.


Մինչ դուք վայելում եք նոր ձայնասկավառակը, պատմեմ հանդիսատեսի մասին.

  6. Մարդիկ.

Եթե ինձ տանեն Մարտին Մկրտչյանի համերգին, ես կզգամ ինձ այնպես, ինչպես զգում էին իրենց որոշ, սակայն բավականին մեծ թիվ կազմող մարդիկ, որոնք, երևի, պարապ էին ու որոշել էին սպանել իրենց փողերը մարզահամերգային համալիրում: Չնայած նման մարդկանց՝ կային և մարդիկ, որոնք, ինպես ես, շնչում էի վակարչուկյան նոտաները, մինչև վերջին բջիջը զգում ու ապրում երաժշտությունը: Նրանք էն գեղեցիկ մարդկանց տեսակն էին, որոնք բոլորը մի նպատակով են եկել ու ամեն ինչ անում են իրենց ցանկալին վայելելու համար: Ապրե՛ն իրենք: 

Մի ընտանիքի մասին եմ ուզում պատմել :) Մոտ 45-50 տարեկան ամուսիններ էին ու իրենց դուստրը, որը, երևի, իմ տարիքին կլիներ, եթե ոչ ավելի մեծ: Սկզբում ուղղակի հանգիստ լսում էին իրար հաջորդող երգերը, հետո, երբ սկսվեց «Не питай»-ը ամուսինները աշխարհի ամենասիրուն ժպիտով նայեցին իրար ու Վակարչուկի հետ հավասար, իրարից աչք չկտրելով, սկսեցին երգել: Էդտեղից սկսվեց իրենց սիրուն համերգը: Ամուսինը երգում էր, կինը ձայնակցում: Երևի էդ երգը ինչ-որ մի ժամանակ իրենց պատմության բաղկացուցիչ մասն էր եղել: Երևի իրենք երեկոյան թեյ էին խմել էդ երգի ներքո, մի օր պարել էին նույն երաժշտության տակ, մի օր էլ երեխային էին քնացրել: Իսկ երեխան արդեն մեծ էր ու ձայնակցում էր լիքը պատմություններ տեսած երգի բառերին: Իրենք էնքա՜ն սիրուն էին: Իրենք կյանքն էին, որ տալիս է երաժշտությունը:

Հնչեցին էլի ու էլի շատ սիրուն երգեր, որոնք մենք արդեն քանի տարի բոլորս անգիր էինք անում հենց այդ պահի համար: Վակարչուկը նոտաներով խոսում էր հանդիսատեսի հետ, մենք էլ փորձում էինք չզիջել նրան: Մեր երկխոսությունը ավարտվեց: Բայց էմոցիաները դեռ երկար ժամանակ կքերեն մեզ ներսից, ու մենք էլի ու էլի կհուսանք, որ սա վերջին անգամը չէր: 

Це було неймовiрно!!!!!! ♥

Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)