Skip to main content

Մետրո

Մետրոն, որ իմ ամենօրյա տրանսպորտային կյանքի գլխավոր հերոսն է, այս անգամ էլ դերը փայլուն կատարեց:
Արև էր: Շատ արև:
Իմ սիրելի ժակետը հագած՝ շտապում էի աշխատանքի: Օդը լիացրել էր թոքերս, ուզում էի ժպտալ:
Արև էր: երևի:
Ժպիտներիս, թոքերիս անհունությունից ու օդի գերառատությունից ուշքի գալով՝ թեթև քայլերով մոտեցա ժետոն կոչվածը վաճառողին: Ինչպես սովորությունն է, լուռ տվեցի 100-դրամանոցը, կինն էլ լուռ տվեց այդ նարնջագույն անհասկանալի շրջանակը ու հայացքով ասես ինձ ուղարկեց մետրոյի աղմուկի ու մարդկային բազմության մոտ: Մոռացա շնորհակալություն հայտնել: Անպետքն եմ:
Ահա արդեն մետրոյի շարժումների ծանոթ ձայներին սպասելով՝ կանգնած եմ սառը քարերի ու անդունդի միջև: Չէ՜, չկարծեք, թե մտածում եմ որևէ անհիմն քայլի մասին: Անիմաստ է: Չնայած մետրոյում աշխարհի ներկապնակի գրեթե բոլոր գույներին պատկանող մտքեր են գալիս ու ծակում են ուղեղդ, խոցում ու ճեղքում են մտքերդ, ցավացնում ու ժպտեցնում են հիմար գոյությունդ: 10-ից 11-ի կողմերը մեր կայարանում մարդ գրեթե չկա: Ոմանք արդեն վաղուց հասցրել են աշխատանքի ու դասի հասնել, մյուսներըտ քնած են, հաջորդներին էլ մետրոն չի սպասում. նրանք ուղղակի չկան: Նայում եմ այն մեծ թվերին, որ անսահմանություն թվացող մետրոյի ճանապարհը շեղող պատին հաջորդում են միմյանց: Թվերը նույնն են: Թվերը հին են: Թվերն անցյալ են ու ներկա՝ ժամանակի մեջ ու դրանից դուրս: Միշտ:
Դեռ նոր է գնացել: 5 րոպե կա:
Ի՞նչ անեմ: Հենվում եմ սառը ու իրականության պես անզգամ պատին,  ու ինքս էլ չհասկանում՝ ոնց, ընկնում երազների գիրկը: Թվերի հետ գործ ունենալուց հետո բավականին դժվար է երազանքի որև նշույլ զգալ: Թիվն ու երազն անհամապատասխան են: Հա՛:Քաշում եմ իմ մեջ մետրոյի սառնությունը, զգում եմ պատի անտարբերությունը, թվերը հարվածում են: Ականջներումս Ռոբի Ուիլյամսը «Զգալ»-ով տաքություն է հաղորդում:
Մետրոյի թաց քամին կոկորդումս :
Կյանքս թաց է: Անհամ:
Պատն անտարբեր է: Սառը:
Մեջքս: Դողում եմ: Կյանքիս հարվածների դիմաց այն պարզապես երազանք : Փոքրիկ սառը իրականություն՝ մեծ ու անգույն կյանքի սառցադաշտում:
Ուիլյամս ու «Զգալ»-ը:
Ուիլյամսն իր երաժշտությամբ զգում  ու մեզ զգացնել տալիս:
Այդպես է, չէ՞:
Ամեն անհարմար ու պատեհ պահի միացրու՛ սիրելի երգդ ու խեղդվի՛ր նոտաների մեջ:
Տաքացի՛ր, երբ ցուրտ է:
Զգա՛, երբ անտարբերությունը կանգնած է կոկորդիդ:
Սիրի՛ր, երբ քեզ հավատարիմ են միայն ակորդեոնի ստեղներն ու կիթառի ռիթմերը:
Ապրի՛ր, երբ կյանք չկա:
Անդավաճան ու անկեղծ ընկերոջդ՝ երաժշտությանդ, վերցրու՛ ու փախի՛ր: Հեռու՜, շա՜տ հեռու:
Անցնում է 5 րոպեն:
Թվերն էլի խաբում են:
Մետրոն էլի չկա:
Դաշնամուրի իրար միացող նոտաները շոյում են ականջս:
Նուրբ: Անուշ: Անզգու՜յշ:

Արև է: Շատ արև:
Անհույս դուրս եմ գալիս մետրոյից: Երաժշտությունը հետս : Ես՝ տաք: Նույնիսկ մեջքս է տաքացել: Ժպտում եմ անսահման անկեղծ ու լայն:

Կյանքը մետրո է: Սառն ու անտարբեր: 5 րոպեով: Անցողիկ:

Comments

Մերի said…
Սիրի՛ր, երբ քեզ հավատարիմ են միայն ակորդեոնի ստեղներն ու կիթառի ռիթմերը:
Ապրի՛ր, երբ կյանք չկա:
Անդավաճան ու անկեղծ ընկերոջդ՝ երաժշտությանդ, վերցրու՛ ու փախի՛ր: Հեռու՜, շա՜տ հեռու

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)