Skip to main content

Մի քիչ ավելին

Всё, что надо мне,
И чуть-чуть ещё!

Նոյեմբերյան ցուրտը զոհել էր բոլորիս: 

Մեկն աշխատանքի էր շտապում, մյուսը՝ վազում դասի, խանութների փեղկերը իրենց մշտական տեսքն էին ստանում, մի մորաքույր փողոցներն էր ավլում. նախորդ օրվա տեղատարափ անձրևը անգունացած տերևներն ու իրականությունը խառնել էր իրար: 

Երկինքն այդ օրն էլ բարեհաճ չէր մեր նկատմամբ:

Ցուրտ էր:

Անասելի ցուրտ:

Մենք անշարժ էինք:

Մենք կյանքն էինք փնտրում:

Շարժումի ու անշարժության միջակայքում մենք անզոր կանգնած էինք:

Մեր թևաթափ եղած իրականությունը զենքերը վայր էր դրել: 

Սառն էր:

Մենք սառն էինք:

Անտարբերության սթափեցնող ապտակները մեր բաժանումն էին:

Մեր «մենք»-երը վաղուց արդեն «ես»-ացել էին:

Իսկ կյանքը շարժվում էր:

Մենք շտապում էինք իրար ընդառաջ, որ հեռանանք կամովին:

Երազը անցել էր:Մ

եր շունչը կարկամելով գալիս էր իր հին ռիթմերին:

Մենք պարում էինք:

Պարում էինք առանձին:

Առանց «մենք»-երի:

Ես պարում էի սառնությանս, դու՝ լիակատար անտարբերությանդ հետ:

Ու անտարբերության ու սառնության միայնակ պարերը միախառնվում էին օդում:

Օդը մեր պարահրապարակն էր, մեր մտքերի բեմը, սառնության հարթակը, կյանքերի կետը:

Օդում թևածում էր անտարբերության համը:

Չէ՜: 

Ես վախենում եմ թռչուններից:

Այդ նրանք չէին:

Դա մենք էինք՝ մեր զգացմունքներով ու ցավերով, ձեռքերի անտեսք հպումներով, անկյանք մտքի երազներով:

Մեր պարը դատարկ էր:

Ես դատարկ էի՝ իմ սառնությամբ,դու՝ քո պարզ անտարբերությամբ:

Կյա՞նքը:

Շարժվում էր:

Նոյեմբեր էր:

Ցուրտ:

Ճերմակամազ տատիկը ավլում է փողոցը: Անձրևը խառնում էր բոլոր պլանները:

Ցուրտ էր: Անտանելի ցուրտ:

Իսկ մե՜նք:

Իսկ ե՞ս:

Մենք պարում էինք:

Սառնության մեջ ու սառնությամբ:

Անտարբերության անտարբերությամբ:

Ինձ պետք էր «մենք»-ը:

Այդ պարը:

Սառը:


Դա այն էր, ինչ ինձ պետք էր:

մի քիչ ավելին:

մի քիչ...



Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)