Skip to main content

Մինչև մենք կբաժանվենք


One night can change your whole life

Մինչ մենք մտածում ենք, թե ինչպես փոխենք մեր կյանքը, տարիներով առաջ գնում դրան հասնելու համար, Քրիս Էվանսն արդեն ֆիլմ է նկարահանում դրա մասին, այն էլ մի գիշերվա, այն էլ արդեն:Արդեն կայացած դերասանների ռեժիսորական դեբյուտներին հետևելը միշտ հետաքրքիր ու զարմանալու աստիճան գրավող գործընթաց է: Դու սպասում ես նրանց ձախողմանը ու 100-ից 80%-ի դեպքում դու չես սխալվում: Ամեն մարդ պետք է իր մասնագիտության շրջանակներում մնա, լինի դա ռեժիսոր, թե դերասան, կառավարիչ, թե փաստաբան:Իսկ Էվանսը գերազանցել է իր մասնագիտության բոլոր շրջանակները ու լինելով աննկարագրելի հմայքի տեր դերասան՝ առաջ քայլել՝ կատարելով իր առաջին ռեժիսորական աշխատանքը, ստեղծելով «Before We Go» կամ պարզապես «Մինչև մենք կբաժանվենք» մելոդրաման:Մի գիշերը, իհարկե՛, կարող  փոխել կյանք. եթե դու չափազանց գեղեցիկ ես, ինչպես Քրիս Էվանսը, հմայիչ ես, ինչպես Էլիս Իվը, կամ էլ, պարզապես, ֆիլմում ես, խաղում ես, ապրում ու զգում:

God, why is it that any one decision always seems too small to be the biggest decision for your life??

Մի տղայի ու մի աղջկա պատմություն, որ նման է Լինքլեյթերի եռապատմանը՝ մայրամուտից, արևածագից ու կեսգիշերից առաջ:Մի գիշերվա՝ Նյու Յորքին հատուկ պատմություն, որ համեմվում է դերասանների երկխոսություններով, չհիասթափեցնող երաժշտությամբ ու գեղեցկությամբ: Իհարկե, եթե, օրինակ, "Before Sunrise" ֆիլմում դերասանների երկխոսությունը մի ամբողջ ֆիլմ է ձգվում, և դու կարծես շնչում ես նրանց բառերով ու անընդհատ սպասում իրար հերթագայող մտքերի ու հայացքների միախառնմանը, ապա այստեղ դու ուղղակի լսում ես նրանց խոսքը, վայելում նրանց աննկարագրելի հմայիչ դեմքերը, ինչ-որ տեղ հիանում շեփորի ու վոկալի սիրունիկ միախառնմամբ ու հետևում նրանց մեծ քաղաքի փոքրիկ արկածներին:
Նրանք սովորում են հասկանալ միմյանց և որ ամենակարևորն է՝ հասկանալ իրենք իրենց: Նրանք չեն սովորում: 
Չէ՜:
Նրանք սովորեցնում են իրար: 
Երկու անծանոթներ, որ կյանքում ինչ-որ կարևոր որոշման ու ամենակարևոր ընտրության կարիք ունեն: 
Նրանք հաղթանակի կարիք ունեն: Չնայած, որ իրականում նրանք կարիք ունեն միմյանց, իրար խորհրդի ու ինչ-որ մեկին անկեղծ սրտով խնդիրները պատմելու:

Առանց զգացմունքների՝ զգացական ավարտով

Քրիս Էվանսը փորձել է ստանալ ռոմանտիկ ու զգացական ֆիլմ, սակայն ... որտեղ չի հաղթում բարի ավարտը, չի ստացվում սովորական վերջը՝ հատուկ բոլոր նմանատիպ ֆիլմերին:Ֆիլմից մնում է շեփորի ամենասիրուն նոտաների, դերասանների չչափազանցեցված խաղի ու երբեմն նույնիսկ կարիք չունեցող բառերի քաղցրահամը:Էտտա Ջեյմսը երգում է "My Funny Valentine",կյանքը սովորեցնում է ճիշտ որոշում կատարել,իսկ մի գիշերը մի ամբողջ կյանք է փոխում:

Հ. Գ. Դիտե՛ք, եթե հավանեցիք: Եթե սիրում եք չափի մեջ գեղեցիկ ջազ, Նյույորքյան օդ ու կյանքի մի քիչ կծու համ:Շատ բան մի՛ սպասեք, ուղղակի վայելեք:Իսկ Քրիս Էվանսին շնորհակալություն իր ժամանակի համար ոչ հատուկ նուրբ ու առանց համակարգչային ավելորդությունների ֆիլմի համար:Ռեժիսորական դեբյուտդ ստացվեց, Կապիտա՛ն Ամերիկա:


Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)