Skip to main content

Արուսը


Սովորական աղջիկ էր Արուսը:

Իմ երազանքն էր Արուսը:




***

Արուսի հետ ծանոթացել եմ համալսարանում: Ինչ-որ «հայտնի» հոգեբանի հետ հանդիպում էր: Ողջ համալսարանը եկել էր այդ «հայտնի»-ին լսելու: 

Ծիծաղելի է. պաստառի վրա գրված էր, որ հայտնի է, բայց մեզնից և ոչ ոք նրան չէր ճանաչում: Գնացել էինք, որովհետև «հայտնի էր»: Այդպես է, բոլոր «հայտնի»-ների հետևից գնում ենք: 

Սովորությանս համաձայն՝ դահլիճի վերջում էի նստել, որպեսզի հանգիստ լսեի «հայտնի»-ին, իսկ եթե չհետաքրքրեր՝ գոնե ոչ ոքի չէի խանգարի: Հանդիպումն արդեն սկսվել էր և, ինչպես ենթադրում էի, հետաքրքիրը միայն դահլիճի նոր վերանորոգված պատերն էին: Մինչ ուսումնասիրում էի «գեղեցկագույն» պատերը, եկավ ու աննկատորեն կողքս մի աղջիկ նստեց: Բաց վարդագույն կիսաշրջազգեստ էր հագել՝ ավելի բաց վարդագույն կոշիկներով: Միշտ կարծել եմ, որ վարդագույնի ոչ մի երանգ ոչ ոքի չի սազում, բայց... Արի ու տես, որ սխալվել էի: Այդ աղջիկը չափազանց գեղեցիկ էր իր վարդագույնի և իմ իրականության համար: Մինչ կհասցնեի ուսումնասիրել այդ աղջկան, թեքվեց իմ կողմ և ասես հազար տարվա ծանոթի՝ հարցրեց.

- Ո՞րն է քո ամենանվիրական երազանքը:

Շփոթվեցի, նման հարցի չէի սպասում:

- Կներե՞ս:- Կներեմ, - ծիծաղելով ասաց նա, - բայց հարցիս պատասխանիր:

- Բայց ինչի՞ համար:- բնավորությանս համաձայն՝ կասկածամտորեն հարցրի:

- Հետո կասեմ: Հիմա պատասխանիր ու վերջ:

- Գոնե անունդ ասա, որ իմանամ, թե ում եմ պատմում երազանքիս մասին:

- Արուս :)

- Ես էլ Արմանն եմ:

- Դե ասա՛: 

Մտածում էի՝ ի՞նչ կապ կա իմ ու այդ աղջկա մեջ, նրա ինչի՞ն է պետք իմ երազանքը, ինչու՞ ասաց իր անունն ու, ընդհանրապե՛ս, ինչու՞ ինձ ընտրեց այս բազմության մեջ: Այնքան էի տարվել մտքերով, որ մոռացել էի թե՛ «հայտնիի», թե՛ մնացած բոլորի, թե՛ նույնիսկ Արուսի ներկայության մասին: Եվ նա էլ, կարծես նկատելով, որ մտքերիս հետ արդեն հեռուն եմ գնացել, թեթևակի խփեց ուսիս՝ հարցնելով.

- Չե՞ս ասում:

- Ասում եմ, կներես:

Ես չգիտեի, թե ինչու էի անծանոթ աղջկան պատմում իմ երազանքի մասին, մանավանդ, որ միշտ կարծել եմ, թե երազանքիս մասին միայն ես պիտի իմանամ:

-Երազա՜նքս:

Ը՜՜մ... Ես չափազանց դպրոցական, մանկական, էլ չգիտեմ էլ, թե ոնց ասեմ. չափազանց անիրական ու հասարակ երազանք ունեմ: Իմ երազանքը Նյու Յորքի բարձրահարկ շենքերը չեն, ծովերն ու նավերը չեն, նույնիսկ պաշտոն ստանալը չէ: Իմ երազանքը ... - օդը չէր հերիքում, ես առաջին անգամ բարձրաձայնում էի իմ անիրական երազանքի մասին: Իմ երազանքը բոլոր այն մարդիկ են, որոնք հիվանդ են: Ես ուզում եմ առողջ տեսնել աշխարհի ցանկացած կետում բնակվող մարդու: Գիտեմ, անիրական է, այդպես չի լինում բայց ես հավատում եմ, որ մի օր բոլորը կկարողանան հաղթահարել յուրաքանչյուր հիվանդության արգելք: Ու ... իմ անիրական երազանքն էլ մի օր անպայման իրականություն կդառնա: 

Տարված պատմում էի երազանքիս մասին, երբ «հայտնին» որոշեց ինչ-որ հոգեբանական թեստ անցկացնել: Ու չգիտես՝ ինչու, չգիտես՝ որտեղից, որոշեց, որ այդ բազմության միջից հենց ինձ պիտի ընտրի ու հրավիրեց բեմ: Ներողություն խնդրեցի Արուսից, որը մինչ այդ կլանված ինձ էր լսում, և բարձրացա բեմ: Վերադարձա տասնհինգ թե քսան րոպեից, չեմ հիշում: 

Բարձրանում էի աստիճաններով ու մտածում Արուսի մասին, նրա վարդագույն զգեստի ու իմ չափից դուրս մեծ անկեղծության: Մտածում էի, թե ինչ կարող էի պատմել նրան, որոշել էի նույնիսկ սուրճի հրավիրել: Սակայն...հիասթափությունս առավել, քան մեծ էր: Բարձրացա ու տեսա, որ նա այնտեղ չէր: Այն վարդագույն զգեստով աղջիկը, որին ես այնքան անկեղծորեն հավատացի: Հարցրի Արուսի կողքին նստածներին, ոչ ոք ոչնչից տեղյակ չէր: Դուրս եկա դահլիճից, փնտրեցի ողջ համալսարանով, վազեցի դուրս: 

Չկար:

Այն վարդագույն զգեստով աղջիկը, որին ես այնքան հավատացի:

Այդ օրվանից ես էլ երբևէ չտեսա Արուսին, չլսեցի նրա մասին ու չխոսեցի:Այդ վարդագույն զգեստով աղջկա մասին, որը դարձավ իմ երազանքի տերն ու իմ իրական երազանքը:

***

Ու ես այսօր գրում եմ իմ պատմությունը, որպեսզի կարդալուց հետո դուք սովորեք առաջ գնալ: Որպեսզի ձեր երազանքը երբեք բաց չթողնեք, նույնիսկ տասնհինգ րոպեով: 

Կռվե՛ք հանուն դրա:

Ես չգտա Արուսին, բայց նա դարձավ իմ երազանքը:

Իրականացրե՛ք ձեր երազանքը:

Սովորական աղջիկ էր Արուսը:

Իմ երազանքն էր Արուսը:





Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)