Skip to main content

Ինքնակենսագրական

Ես այն կատարյալ մարդն եմ, որին ձգտում էի ողջ կյանքս:
Ես հաղթում եմ բոլոր հնարավոր այն մրցություններում, որտեղ իմ գիտելիքն ու ուժերը համապատասխանում են:
Ես ունեմ աներևակայելիորեն գեղեցիկ արտաքին: Միրանդա Քերը կերազեր ինձ պես ապրեր ու ինձ պես այնքա՜ն գեղեցիկ ու նուրբ լիներ:
Ինձ բոլորը սիրում են: Զարմանալի՞ է, չէ՞: Բայց դա չափազանց հայտնի իրականություն է:
Համալսարանում իմ գնահատականները այնքան բարձր են, որ ուրիշները նույնիսկ չեն էլ համարձակվում սովորել: Ժամանակի անիմաստ վատնում կլինի:
Ես սիրում եմ ինձ, չեմ թերագնահատում ինձ ու սիրում եմ այն իրականությունը, որտեղ ապրում եմ:


Եթե կլինի այնպիսի մարդ, որը վերը նշված «ինքնակենսագրականը» կհամարի իրենը, ես միայն մեծագույն հաճույքով կզրուցեմ նրա հետ, նկարն էլ կվերցնեմ ու կխփեմ մեր տան բոլոր պատերին՝ իրեն նմանվելու շահադրդմամբ: Ես կվատնեմ իմ բոլոր գրքերը, մտքերը, հոդվածները, առողջությունն ու կյանքը, միայն թե նրան նմանվեմ: Իսկ քանի դեռ իմ իրականությունը, վերին պատմության համեմատ, այլ է, ես կպատմեմ իմը:

Ամեն երեկո ես պատուհանից դուրս եմ նայում: Սովորություն է դարձել, անուղղելի սովորություն:
Բացում եմ պատուհանը ու սկսում վայելել ամենամաքուր օդը: Քամին մազերս աշխարհի 4 կողմերով պտտացնում է, աչքերիս փոշեհատիկները սովորություն են դառնում, իսկ ես...

:) Ես վայելում եմ:

Դրսում այն իրականությունն է, որին այնքա՜ն ձգտում ենք ու որին այնքա՜ն չենք հասնում:
Ես նայում եմ անմշակ ու ամենասիրուն հողերին, վաղուց արդեն փոշոտված ծառերին ու թփերին ու հասկանում, որ իմ «ինքնակենսագրականը» միգուցե և կատարյալ չէ, բայց իմն է՝ սառը, չոր ու կոպիտ, երբեմն ցավեցնող ու քարոտ. իմ իրականությունը:

Ես համալսարանում սովորում եմ այնքան, ինչքան ես եմ ուզում:
Չե՞մ փայլում, հոգ չէ, դա ինձ դուր է գալիս:
Ես չունեմ Միրանդա Քերի արտաքինը:
Տանջվե՞մ:
Չէ :)
Չափազանց անհարմար կլիներ իր արտաքինով Հայաստանում ապրելը:
Ես իդեալական չեմ:
Ու՞մ խաբեմ:
Իմ թերությունները գերազանցում են հազարավոր «հրեշտակների» թերություններին:
Ու գիտե՞ք՝ ինչու:
Որովհետև աշխարհում ամենաճիշտը այն մարդիկ են, որոնք ամենասխալն են: Որոնք չեն ապրում հարևանի համար, չեն շնչում՝ ընդդեմ ուրիշի: Նրանք, որոնք սխալվում են միմիայն նրա համար, որպեսզի ավելի մոտիկից զգան հե՛նց քամու սառնությունը, չքայլող քաղաքի լռությունը, սառն ու դառը իրականությունը:


Եթե սիրում եք կյանքը, դադարե՛ք լինել իդեալական: Երբեք ու ոչ ոք դեռ իդեալական չի եղել:
Իսկ եթե ձեզ թվում է, որ հայտնվել է այդ ամենան ու որ այդ գերագույնը դուք եք, ուրեմն վազե՛ք, փախե՛ք ձեզնից, ձեր իրականությունից, ձեր շրջապատից: Բայց մի՛ եղեք այդ իդեալականը, այդ ամենաճիշտը, որն ավելի սխալ է:

Կյանքը կատարյալ է իր անկատարությամբ:





Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)