Skip to main content

Կտուրներին

Նարնջագույն թաց կտուրները ամեն առավոտ ժպտում են: Երկնքի վարդագույնը, խառնվելով կտուրների գույնին, երազանքի է նմանվում: Փողոցներն ու հուշարձանները մաքրող մարդիկ զառանցում են, թրև գալիս փողոցներով, անում իրենց գործը ու չեն խանգարում և ոչ ոքի: Մարդիկ գնում ու գալիս են: Անցնում են աննշան՝ չնկատելով միմյանց կամ չուզենալով նկատել:
Մենք բոլորս կտուրների զոհերն ենք: 
Միայն թե չասեք, որ երբևէ չեք բարձրացել կտուր կամ գոնե չեք երազել: Չեմ հավատա:
Փողոցներն ու կտուրները դեռ շարունակում են ժպտալ: Չէ՛, չհարցնեք՝ ինչու: Միանգամից ասեմ, նրանք ժպտում են, որովհետև նրանք մարդկանց են նայում: Նրանք սովորել են մարդկանց ծանրությանը, նրանց ոտքերի ռիթմին ու երաժշտությանը: Իսկ մե՞նք:

- Հը՞, ո՞նց ես:
- Նույնը, վատ: Դու՞ ոնց ես:
- Վատ: Հավեսա՞, չէ՞:
- Շատ: Ավելի հավես մեկ էլ համալսարան ընդունվելուց էր: Ես ուզում էի Գեղարվեստի ակադեմիա, ես գույներ էի ուզում, ես ազատություն էի ուզում: Իսկ հիմա ես միջազգային հարաբերությունների ուսանող եմ: Անգույն եմ ու անազատ:
- Գիտե՞ս քո նմանների հետ ինչիա բարդ:
- Ե՞վ:
- Դուք ամեն ինչից պատմություն եք սարքում: Դու տեսնում ես սովորական խոտը, բայց դրանից մի ամբողջ պատմություն սարքում: Նույնիսկ էս չորուցամաք կտուրները, դրանց վրայի ագռավներն ու  ճայերն են քեզ հետաքրքրում:
- Իսկ դու՞ք:
- Մենք ի՞նչ: Ինձ ագռավներն ու ճայերը երբեք չեն հետաքրքրել: Ավելին ասեմ՝ ես նրանցից պարզապես վախենում եմ:
- Տեսնում ես, դա էլ ձեր սխալը: Իհարկե, ես իրավունք չունեմ ասելու, թե ով է ճիշտ, ով սխալ: Բայց մեր «բարի» զրույցը ինձ հնարավորություն տալիս է ասելու՝ ինչ եմ մտածում:
- Ասա, ասա: Էդ ե՞րբ չես ասել ուզածդ, որ հիմա էլ չես խոսում:
- Ասում եմ:
Քոպեսների խնդիրը դուք եք: Դուք մակերեսային եք: Ձեր կյանքը առաջ չի գնում, դուք դոփում եք տեղում: Դուք խոսում եք ուրիշների մասին, բայց ուրիշները պիտի ձեզնից խոսեն: Դուք, հասկանու՞մ ես, դուք: Դուք ձեր եսն եք, դուք դուք եք: Բայց դուք մի մեծագույն թերություն ունեք: Ձեզնից էն կողմ, էս կողմ, կապ չունի: Ձեզնից շատ հեռու ու ձեզ շատ մոտ մարդիկ են, իրենց երազանքները, կտուրներն ու ճայերը:
- Հեհե, կտուրները:
- Հա՛, կտուրները: Իրենք, որ տեսնում են ինձ, քեզ, բոլորին:
իրենք կյանք են:
Իրենք երկնքի պես մի բան են: Տեսնում են ամեն ինչ, բայց լռում:
Երևի խելոք մարդիկ էլ են տենց: Կամ, միգուցե շատ դեպքերում պետք չի լռել, եսիմ:
Իրենք լռում են, որովհետև մենք իրենց հետ չենք խոսում:
Կտուրները մեր գաղտնի կյանքն են: Էն կյանքը, որը մենք չենք տեսնում, բայց կա, հա՛, կա: Կա. մեզնից ավել, մեզնից թաքուն ու մեր մասին:

............................................................................................................................................................

Կտուրները մենք ենք, որ չենք երևում:
Նարնջագույն կտուրները մեր երազանքներն են:
Մարդիկ տարբեր են՝ երազանքներով ու աներազանք:

Մարդիկ էն ամենն են, ինչ իրենք ուզում են տեսնել:







Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)