Skip to main content

Իմ քաղաքի երազանքը

Քայլում էի ցեխոտ փողոցով ու նայում մարդկանց:
Իմ քաղաքին երբեք հատուկ չի եղել լույսն ու պայծառությունը:
Իսկ անձրևը, ցեխը, ամպրոպն ու մգացած երկինքը երբեք թույլ չեն տալիս զգալ քաղաքի լուսավոր էությունը: Մգացած երկինքը մարդկանց դեմքերն են, որ մոլորված քայլում են՝ նայելով դեսուդեն, բայց երբեք ոչ առաջ: Նրանք այրվում են պարապությունից, անէությունից, անիմաստությունից ու ձանձրույթից: Նրանք քայլում են՝ հանուն երկնքի: Նրանք քայլում են՝ հանուն կյանքի:
Իմ քաղաքը ձանձրույթի քաղաքն է: Մերոնք կան Ֆեյսբուքում ու Ադնակլասնիկում, Ինստագրամում, բայց ոչ Թվիթերում: Նրանք էնտեղ հրապարակում են ստատուսներ, անընդհատ փոխում իրենց կարգավիճակը, նկարները տարածում ողջ Ինտերնետով, լուսանկարվում ու փոխվում, բայց... միայն համացանցային տիրույթում: KDWIN-ը նրանց մտքերի անբաժան հայելին է, ստեղնաշարը՝ քաղաքական դեբատների, անհամ կատակների ու մեկնաբանությունների արտացոլողը: Իմ քաղաքում հագուստը գնում են միայն նկարվելու ու ուրիշներին ցույց տալու համար, սնվում են, որ ապրեն: Այստեղ նույնիսկ «ապրում ենք, որ ուտենք» սկզբունքը չի գործում, այստեղ բացարձակապես ոչինչ չի գործում: Մեր մոտ չկան ծառեր, այգիներ կամ նորոգված փողոցներ: Իրականում դրանք հարկավոր էլ չեն: Դրսում մարդիկ էլ հազվադեպ են հանդիպում: Մեր տները իրար շատ մոտ են, բայց մենք և ոչ ոքս ոչ ոքի հետ չենք շփվել եբևէ: Չի ստացվել: Մեր ճանապարհները միշտ նույն ուղղությունն ունեն. նրանք հակառակ են:
Իմ քաղաքում չկան երազանքներ:
Այստեղ յուրաքանչյուրը իր երկրի ու քաղաքի տերն է, բանկի կառավարիչն ու թաղապետը: Այստեղ ոչ ոք չի աշխատում: Ինչու՞աշխատեն: Գումարն առանց աշխատելու են վաստակում են համացանցում: Ստատուսնեով, մեկնաբանություններով ու հոդվածներով:


Իմ քաղաքում բոլորը կեղծ են: Նրանք ձանձրալի են:
Իմ քաղաքը: Իմ երազանքների քաղաքը, որ ի չիք է դառնում օր առ օր:

Գիտե՞ք, ես միշտ երազել եմ ապրել իրականության մեջ: Ես երազել եմ վայելել օդի յուրաքանչյուր հատիկը, այգու կանաչներն ու նույնիսկ իմ այդքան չսիրելի ծաղիկները, ես երազել եմ ապրել իրական մարդկանց հետ: Մարդիկ, աչքերն ու ժպիտները, իմ ամենակյանք երազները:

Բայց այսօր ես ունեմ երկինք, ամպրոպ, անձրև ու կեղտոտ, ցեխոտ ու աննորոգ փողոց:
Ես ունեմ երազանք, որը շուտով կդառնա ոչինչ:
Իմ քաղաքն այլևս չի լինի:
Իմ երազանքը կանհետանա:
Սև:

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)