Skip to main content

Ատամի ցավով

Ատամի ցավը աշխարհի ամենաանտանելի ցավերից մեկն է:
Հա՛, էդ ասումա շատ քիչ ցավեր զգացած մարդը:
Բայց փաստը մնում է փաստ, որ ատամի ցավը անըմբռնելի, անտանելի և անհասկանալիա:

Այստեղ կարող էր լինել մի գեղեցիկ ռոմանտիկ պատմություն, որտեղ հիմնական միտքը կլիներ սիրահար զույգերին կապող ատամի ցավը, բայց, ցավոք, պետք  է ձեզ հիասթափեցնեմ: Ռոմանտիկ պատմությունները այս գրառման համար չեն: Ուղղակի ձեզ հետ հիմա կխոսի մի մարդ, ում ատամն անտանելի ցավում է, ով պարզապես ուզում է խոսել՝ անկախ ատամի ցավից:
Հա՛, հա՛, էլի ես եմ ու էլի ձեզ կզզվեցնեմ իմ բողոքներով ու չսիրելի օբյեկտներով:

Մարդիկ կարդում են ամենատարբեր գրքեր, ոմանք ընդհանրապես չեն կարդում, մյուսները գրքերի անուններն են միայն կարդում: Բայց բոլորս վազում են գրքի հետևից: Թե նորաձևություն, թե մեկ ուրիշ երևույթ, չգիտեմ: Բայց ես էլ եմ սիրում գրքեր կարդալ, չգիտեմ, թե որ կետին եմ համապատասխանում: Համենայն դեպս, այդ գործընթացն ինձ դուր է գալիս: Մի քանի օր է,  ինչ կարդում եմ Քարնեգիի ամենահայտնի գիրքը: Իհարկե,  համաշխարհային տարածում ստացած այդ գիրքը պարունակում է այնքան անհրաժեշտ տեղեկություն, որ հասկանալու ու գործածելու համար երևի մի կյանքն էլ չէր հերիքի: Բայց քանի որ այստեղ ենք հավաքվել բողոքելու համար, ասեմ:
Գրքում ասում է. «Մարդիկ միշտ ձգտում են իրենց նշանակալի զգալ»: Ըհմ, ճիշտ եք:
Բոլորը, անխտիր:
Ուղղակի նշանակալի լինելու զգացումը միշտ մարդկանց դրդում է ցույց տալ ավելին, քան իրենք կարող են: Իսկ դա, մեղմ ասած, հետաքրքիր չէ:
Դասախոսները փնտրում ենք իրենց նշանակալիությունը ուսանողների շրջանում: Մինչդեռ իրենց գիտելիքները կարող էին իրենց թույլ տալ ոչ մի տեղ էլ չգտնել նշանակալիություն: Ուսանողները փնտրում են իրենց նշանակալիությունը ամենուր՝ բացի իրենք իրենցից: Մինչդեռ յուրարքանչյուր ուսանող և ոչ միայն, ունակ է լինելու ավելին, քան պատկերացնում է: Ունակ է սովորելու այն, ինչ իր համար չինական այբուբեն է: Հասկանու՞մ եք:
Չէ՛, չէ՞:
Այ, այդպես մենք միշտ մեզ պատկերացնում ենք ամենավատը, ամենաճղճիմը կամ հակառակը՝ ամենախելացին ու տիրակալը: Բայց միշտ, ՄԻՇՏ, մենք սխալվում ենք: Մենք վատը չենք, որովհետև ամեն ինչ էլ հարաբերական է: Մենք վատը չենք, որովհետև մենք ենք մեզ այդպես որակել: Մենք վատը չենք, որովհետև դեռ ոչինչ էլ չենք զգացել ու չենք փորձել: Մենք ոչինչ ենք: Մենք լավն էլ չենք: Էլի, Էյնշտեյնը դեռևս չի սխալվել այդ հարցում: Մենք, մենք մենք :
Ինչու հիշեցի մե՞զ: Որովհետև մենք ենք մեզ նշանակալի դարձնողը, թե ում կյանքում և ինչպես կդառնանք նշանակալի, ինչպես կպայքարենք մեր երազանքների ու ցանկությունների համար, ինչպես ամեն անգամ ընկերների հետ զրույցում ոչ թե կխոսենք նրա մասին, թե ինչ կլինի մի օր, այլ կխոսենք վաղվա կամ մի քանի ժամից տեղի ունեցող կարևոր իրադարձության: Մենք կդառնանք մեր հերոսը, որին ոչ թե դասախոսները կփնտրեն Լենինի կամ մեկ ուրիշի մեջ, այլ հերոսին կտեսնեն մեր մեջ: Մենք կդառնանք ոչ թե նա, ումից ինքներս կփախչենք, այլ նա, ում մենք կհամարենք կարևոր: Վերջիվերջո, մենք մեզ կսիրենք:
Չենք դառնա էգոիստ. դա արդեն վաղուց էր ~
Չենք դառնա երազող. ամեն ինչ արդեն նպատակ է:
Չենք դառնա բարի. դա մեր մեջ է:
Չենք քննադատի և ոչ ոքի. դա մեզնից դուրս է:
Չենք բողոքի. հո մենք պատգամավոր չե՞նք:


Մենք սիրում ենք «մենք»-երը վերածել «ես»-երի:

Հ.Գ. ատամիս ցավն էլ անցավ, շնորհակալություն :Ճ

Comments

Վանեցի said…
This comment has been removed by the author.
Վանեցի said…
This comment has been removed by the author.

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...