Skip to main content

Ֆեյսբուքից )))

Չգիտեմ , թե քանի անգամ եք զգացել , բայց ինչպիսի՜ գերագույն պահ է , երբ  քեզ համար բազկաթոռին նստած թերթում ես հեռուստացույցի ալիքները , ուղղակի անհետաքրքրությունից դրդված  այդ կոճակն ես սեղմում , երբ ինչ-որ մի անհայտ ալիքով , որի անունը երևի 2 անգամ ծրագրում ես հանդիպել , միանում է քո ամենասիրած երգերից մեկը : Ամենասիրելի երգ չի լինում, որովհետև անհնարին է այդ 7 նոտաներով ստեղծված բոլոր անհնարին ու հնարավոր տարբերակներից ընտրել միայն մեկը . կան լավագույններ ,կան լավերգեր ,մնացածը ՝ չկան:)))
Այդ ալիքը , որտեղից հնչում է սիրածդ երգը դառնում է քո ամենասիրելի ալիքը ու կապ չունի , թե էլ երբ կլսես որևէ նման բան այդտեղով կամ քանի անգամ կմիացնես այդ ալիքը : Հեռուստաալիքի կերպարն արդեն գլխումդ ստեղծվում է :  
Մարդկանց պես էլի ...
Մտնում ես ֆեյսբուք  ու սկսում ես թափառել ու գիտե՞ք , ոչ թե նրա համար , որ չկա ուրիշ անելու բան  , չէ՜ , ուղղակի դա դարձել է կյանքիդ ամենաանփոխարինելի մասը : Կախվածությանդ մեղավորը ու անկախությանդ պատճառը :
Որևէ նորությունը պատմելու համար մտնում ես  ֆեյսբուք , որպեսզի պատմես ընկերներիդ:
Երաժշտություն ես լսել, որը, յութուբը տակնուվրա անելով, չես կարողանում գտնել, մտնում ես Ֆեյսբուք, որ հարցնես. ինչ-որ մեկը հավանաբար տեղյակ կլինի : 
Ամենաապուշ ու ամենախելացի մտքերով կիսվելու, որովհետև միշտ ուրիշը այնպիսի բան կնկատի գրածիդ մեջ, որը նույնիսկ դու չես նկատում : 
Ինչ-որ մեկը իրա պատին կտեղադրի սիրածդ երգը , որի մասին մոռացել էի: Մեկ ուրիշը նոր կդիտի այն ֆիլմը , որը քեզ քո մանկությունն է հիշեցնում: Մյուսն ընդհանրապես իրեն կդնի մեծանուն քաղաքագետի տեղ և կսկսի վերլուծություններ կատարել :
Ու այս ամենում առաջ կգան մարդկային տեսակներ :  
100 մարդ , 200 աչք:
Մեկը կսկսի քննադատել հայ երգիչներին , որոնց համար էլ արդեն միևնույնն է , թե ինչ կասեն, միայն թե ասեն :
Մյուսին կթվա , թե իրենից տաղանդավոր լուսանկարիչ գոյություն չունի և կսկսի լուսանկարել ամեն ինչ ՝ հարևանի ներքնազգեստից սկսած ՝ վերջացրած արդեն անհետաքրքիր դարձած ծառով ու թփով: Ուղղակի նրանց բոլորին թվում է , թե նույն ծառը նրանք տարբեր կերպ են տեսնում : Ո՛չ, ընկերներ : Ձեր ֆոտոգրաֆիներն էլ չեն փրկի աշխարհը : 
Մի կորած-մոլորված էլ , չհասկանալով ոչինչ  և ցանկանալով թվալ ավելի խելացի ու ավելի հասկացող, կսկսի լայքել ինչ գտնի, որտեղ գտնի ու ոնց գտնի: Խնայե՛ք մկնիկը : Մարդ ես, պետք եկավ :
Մի հատված մարդիկ էլ , որ ֆուտբոլ են սիրում, կսկսեն իրար միս ուտել , որովհետև ես սիրում եմ Ռեալ, իրենք սիրում են Բարսա, մի փախած էլ Գանձասարի բոլոր խաղերին է գնում: Պարզապես, օրիգինալ թվալու համար :
Ոմանք էլ , լսելով այս կամ այն բարբաջանքը որևէ լրատվականից, կսկսեն Աստված կանչել ստատուսներով ու աղերսատենչ նկարներով: Աստված Ֆեյսբուքում չկա , ժողովուրդ : 
Էն մյուս տեսակն էլ կսկսի սրտիկից մատանի , հեռախոսից շատ լավ հասկացող , հարյուր տարվա հնության կինո , կոմեդիայի անունը , սիրուն աղջկան անունը ,մեր հարևանի շան անունը , իրանց շենքի տեղը , հարևանի բոստանում աճող ծառի պտուղի անունը ուզել :
Երբեմն խղճում եմ Գուգլի տիրոջը : 
Եվ այսպես ամեն օր ինչ-որ նոր բանով բոլորը կտարվեն, հաջորդ օրը կմոռանան ,մի օր #save կանեն, ինչ տեսնեն , մյուս օրը բոլոր փրկվողների մասին չեն էլ փորձի հիշել : Նկարները կհերթագայեն միմյանց, խելացի ու ոչ այնքան , ինքնաբուխ ու կրկնօրինակված ստատուսները կհաջորդեն իրար , գաղտնագիրներն էլ մի օր կմոռանանք , բայց կյանքը կշարունակվի :
Եվ կարևոր էլ չի լինի Ֆեյսբուքով , թե առանց Ֆեյսբուք :
Կսիրենք ու կնախանձենք, կհիմարանանք ու կերազենք օնլայն կամ օֆֆլայն , լայքելով կամ առանց լայքել ...
Կապրենք :))))


Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)