Skip to main content

Ակնոցից այն կողմ կյանքով

Մտածելը ՝ ակնոցով մարդիկ ավելի հետաքրքիր են ու առեղծվածային , անհեթեթություն էի  համարում: Հետաքրքիր էին տեսքից, առեղծվածային մտքերից, նույնական ՝ բոլորի կողմից: Երբ շատ փոքր էի միշտ ցանկանում էի դրանից կրել . կսազեր , չէր սազի ... էական էլ չէր ...
Մտածում էի , որ յուրաքանչյուր նման ակնոց մարդուն ավելի խելացի է դարձնում : Շատ էի կարդում , ժամերով հեռուստացույց էի դիտում , փորձում էի արևին նայել ՝ կար , չկար , դա էլ մեծ նշանակություն չուներ : Պարզապես ուզում էի ակնոց կրել : Մարդկային անիմաստ չարաճճիությունը միշտ կատարվելու հատկություն ունի: Իմ ցանկություններն էլ միշտ կատարվում էին ՝ ամենահիմարից մինչև ամենախելացի: Այս անգամը ինձ հակադրվեց ՝ սովորեցնելու ու  ինչ-որ բան ապացուցելու համար: Իմ տեսողությունը, ինչպես միշտ, փայլում էր: Չափից շատ ցանկանալը բերում է հակառակի: Չափից շատ երազելը ՝ ոչնչի , իսկ հակառակը ՝ ամեն ինչի  )))
Միևնույնն է , չէր ստացվում: Ես ակնոց էի ուզում: Ուզում էի երևալ խորհրդավոր ու ոչանման:
Տանջվում էի: Փոքր էի: Միակ նպատակս էլ իմ ամենանվիրական  (այդ պահին)  ցանկության իրագործումն էր: Բայց դե մարդը ունենում է լավ տեսողություն , ոչինչ էլ չի կարող օգնել նրան՝ դարձնելու այն վատը: Այնպես ինչպես մարդը. եթե բարի ես , միշտ էլ կմնաս այդպիսին : Մարդը փոփոխման ենթակա չէ  )))
Տարիներ շարունակ իմ միտքը ողողված էր միայն ակնոցային պատմություններով , վիքիպեդիայի բոլոր հոդվածները կարճատեսների ու հեռատեսների մասին արդեն անգիր էի արել : Ընկերուհիներս , որոնք ունեին նման խնդիրներ , արդեն հոգնել էին իմ ամենօրյա սովորական դարձած հարցերից ու ակնոցի մասին միքանիժամյա զրույցներից : Ուզում էի ու շատ  !!!!
Դասը նոր էր սկսվում : Ամենապատասխանատու դասախոսս երբեք դեռ այսքան չէր ուշացել : Արդեն բոլորս ցանկանում էինք հեռանալ  (եթե դասախոսը ուշանում է 15 րոպե և ավելի , ուսանողը կարող է թողնել ու հեռանալ): Պայուսակների ու ձայների ճղճիմ խառնաշփոթը գրեթե անկարելի էր դարձրել լսարանից դուրս գալու հնարավորությունը: Կավիճների, տետրեր փոխանցողների ու քսեռոքսների տարափը միմիայն անկարելի գլխապտույտ էր պատճառում բոլորին: Անցավ 10 րոպե: Հեռացան: Աղմուկն ու անտանելի ձայներն էլ դռան փակվելու հետ գնացին ու չվերադարձան ՝ միմիայն հաջորդ առավոտյան նույնը կրկնելու պայմանով: Իսկ ինձ ինչ-որ բան թույլ չէր տալիս գնալ: Նստած էի , նայում էի գրքերին , բայց ոչինչ չէի մտածում, երբ դուռը բացվեց և իրեն դռնից ներս գցեց դասախոսը : 45-50 տարեկան մի խելացի աչքերով տղամարդ էր ՝ աշակերտներին սիրող , աշակերտների կողմից սիրված , ճշմարտությանը սիրահարված և կեղծիքը ոչնչացրած (համենայն դեպս նա այդպես էր կարծում): Մի քանի քայլ կատարելով դռնից՝ չկարողացավ զսպել իրեն ու հենց այդպես  նետվեց գետնին : Գետինը միշտ սիրում է նրանց, ովքեր միշտ բարձր են կանգնած իրենից: Սիրում է հարվածել ու իր վրա ընդունել բոլոր խելացիների ցավերը : Երևի կյանքն է այդպիսին  ... )))
Մինչև կգիտակցեի , թե ինչ էր կատարվում , ինքս էլ նետվեցի նրա կողմ ՝ հասկանալու իմ օգնելու կարևորությունն ու պիտանելիությունը: Մոտեցա , բարձրացրի դասախոսին , համոզեցի, որ նստի ու սրբի արցունքները : Մինչ կատարում էի իմ ոչ այնքան ստացված փորձերը , դասախոսս սկսեց պատմել : Պատմում էր ինչ-որ անհավանական պատմություն , փորձում տանջվող ձայնը կարգի բերել ու ներկայացնել այնպես, ինչպես կատարվել էր ամեն ինչ: Ուղեղս չէր աշխատում, բայց փորձում էի լսել ու հասկանալ ՝ ինչ էր կատարվում այդ պահին ու դրանից առաջ:  Իսկ մինչ իմ գիտակցական համակարգը կաշխատեր , դասախոսս խոսում էր: Այժմ ընդմանեը հիշում եմ մի քանի նախադասություն. «Ես անթերի մարդ  չեմ,  չունեմ լավ ձայն ու կազմվածք, նորմալ շրջապատ ու չափազանց իմաստուն մտքեր , նույնիսկ տեսողություն չունեմ: Ես գիտե՛մ , ես անթերի՛ եմ , իմ ներքին տեսողությամբ : Ես տեսնում եմ մարդկանց ու նրանց նմաններին , տեսնում եմ վա՛տը , միջա՛կն ու փոխարինելի՛ն : Մնա՛ այնպիսին, ինչպիսին կաս: Սովորեցրու՛ և նույնը ուրիշներին»:
 Մինչ նա էլի ինչ-որ բաներ էր ասում , ես կանչեցի էլի ինչ-որ մարդկանց , ովքեր կօգնեին դասախոսիս, ու պարզապես փախա ՜ ...
 Փախչում էի ինձնից ու իմ մտքերից , իմ այդ պահին անհեթեթ դարձած երազանքներից ու ցանկություններից :

Այդ օրը ես սովորեցի հասկանալ :
Ակնոցից այն կողմ էլ կյանք կա ...



Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)