Skip to main content

մարդկային տեսակի մասին Քաղցրակերից )))

 Յուրաքանչյուր անգամ հայոց լեզվի դասը պատմելուց հետո դասախոսին չբավարարելը հանգեցնում է ընդամենը մի հարց . ինչու՞
Ինչու՞ պիտի մարդիկ լինեն լիովին տարբեր :
Ինչու՞ պիտի նույն կերպ չմտածեն :
 Ինչու՞  հայոց լեզվի դասին ամեն անգամ լեզու չսովորելը պիտի բերի միմիայն մի բանի .  մենք բոլորս սովորում ենք մարդկային նոր տեսակի : Նոր տեսակ , որ թե՛ դասախոսն է , թե՛ այլ ուսանոսղներ , թե՛ ամբիոնի վարիչներ ու երազող ու գործը մոռացող դեկանատի աշխատակիցներ :
Մի տեսակ ու միակ :
Մի մարդ ու աննպատակ :
 Խելացի ու խեղկատակ :

*** կոնֆետային ***
Թե ինչքան տեսակներ ունեն կոնֆետները , երևի ոչ ոքի էլ հայտնի չէ : Բայց ինչքան ենք մենք ` մոլի քաղցրակերներս , սիրում բոլոր այդ կոնֆետները : Երբեմն սիրում անիրականանալի ու աննկարագրելի ջերմությամբ ու նվիրվածությամբ : Սիրում նույնիսկ այն կոնֆետը , որը երբեք չէինք սիրի : Քաղցր է  :)))
Կյանքն էլ  է քաղցր  քաղցրասերի համար : Այն մարդու , որ սիրում է կյանքը իր բոլոր համերով , սիրում է մարդուն , մարդկային տեսակը ` թթու թե կծու , դառը թե քաղցր , անհամ ու շոկոլադե ..)))
 Քաղցրակերը  սիրում է կյանքը , ուտում է կյանքի յուրաքանչյուր կոնֆետ : Թափում է թղթերը ոչ իր դիմաց ` ճանապարհին , այլ յուրաքանչյուր թուղթ խնամքով հավաքում ու նետում աղբարկղը : Չի խնայում գումարը , վայելում է յուրաքանչյուրը մինչև վերջ , մինչև գլյուկոզայի վերջին կաթիլը :
Չի բավարարվում  !
Ինչի՞՜ց բավարարվի !?!
Երազում է մի օր ապրել , իսկապես ապրել կոնֆետների աշխարհում , որ ոչ թե միայն նա `  "խեղճ" քաղցրակերը , կփորձի վայելել կյանքի տված ամեն մի կոնֆետ , այլ բոլորը կսիրեն իր սիրելի  ու հարազատ դարձած կոնֆետները , իրենց սեփական գումարով կգնեն կյանքից ու կվայելեն ...
Թող խնայեն !
Երբ սիրեն այդ կոնֆետը , էլ երբեք չեն խնայի ~
Կհասկանան , որ սիրում են կյանքը ` յուրաքանչյուր կոնֆետով ու մարդկային տեսակով ...
Երբեմն դեն կնետեն վախկոտ ու անպիտան կոնֆետներին , թղթերն էլ կնետեն ճանապարհին ...
ու՞մ են պետք ...
ե՞րբ ...
որտե՞ղ ...
Կնետեն ու հպարտ կքայլեն `գլուխները վեր  !
Նրանք կճաշակեն այդ կոնֆետը , կապրեն այդ կոնֆետով , կոնֆետի հետ ու կոնֆետի համար  )))
ՔԱՂՑՐ Է  ~


Comments

Blog News said…
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)