Skip to main content

Ես չեմ կարողանում բացել դռները

Ես չէի կարողանում բացել դռները

Վախկոտ մարդկանց համար արդեն սովորություն է դարձել յուրաքանչյուր վախի դիմակայել սեփական իմունիտետով , որ բաց չի թողնում ոչ մի վախ , տանում է , կրում իր վրա վախկոտության յուրաքանչյուր նշույլ ,քայքայում է քեզ էլ , իրեն էլ , իր իմունիտետն էլ , քոնն էլ ...
Դու էլ ես սկսում քայքայվել , ուղեղիդ յուրաքանչյուր մասնիկը սկսում է մտածել միմիայն այդ վախկոտության մասին : Կմախքդ իր գոյությունը քարշ է տանում ՝ վախկոտ մաշկով ու ենթամաշկով , զգացումներով ու անտարբերությամբ :
Վախկոտ մարդու ամենամեծ վախը նոր վախից չվախենալն է , վախենալուց չվախենալն ու չվախենալուց վախենալը :
Ես էլ էի ինձ դասում վախկոտների շարքին :
Ձմեռ . 07:20 . նույնիսկ շունն է վախենում իրեն քարշ տալ փողոցներով . սառույցի յուրաքանչյուր կտոր , որ երեկվանից  հալվում ու նորից սառում է , ցանկանում է իր վրա զգալ քո ոտքերի ցավը : Ողջ գիշեր  "խեղճը" ծրագիր է մշակում  , թե ինչպես ոտքերիդ կապտուկներ առաջացնի , ինչպես ամեն քայլը դնելիս մտածես անցյալիդ բոլոր լավ կետերի մասին ու աչքերիդ առաջ  հայտնի այն ամենաչցանկալի սպիտակ լույսը , որ տեսնում ես գրեթե բոլոր ֆիլմերում :
-Իսկ դու՞ :
-Ե՞ս , ե՛ս , ե՜ս ... հմմմ ....
Ես ՝ ոչինչ ...
ես վախենում եմ  (ժպտաց ՝ երևի անկարողությունից)...
-Ինչի՞ց
-Մտքերիցս ու ինձնից , կյանքիցս ու ... երևի ... ոչնչից ...
-Ոչնչից չեն վախենում ,- քմծիծաղով ասաց :
-Ոչինչ ու ամեն ինչ : Վախենում եմ այդ սառույցներից , որ դեռևս չեն տարել իրենց գիրկը : Վախենում եմ օդից ու իր վախկոտության սինդրոմով տառապող շնից  , բոլորից ու ոչ ոքից , ինձնից ու կյանքից  )))
-Ոչնչից ու ոչ ոքից հարկավոր չէ վախենալ : ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ :
-Փոքր էի : Անտանելի ցրտերին գնում էի նկարչության : Միշտ նույնն էի նկարում , բայց ուսուցիչս չէր բարկանում . սովոր էր (երևի լավ էր ստացվում նկարելը  ) :
- Ծիծաղելի կլինի , եթե չհարցնեմ ՝ ինչ էիր նկարում :
-Ես էլ կզարմանայի , եթե բոլոր աննպատակ հարցերիդ չավելանար ևս մեկը , միևնույնն է , պիտի ասեի  )))
Դռներ էին , փակ դռներ ...
-Երևի դու էլ ես ինձ վրա ծիծաղում , նման բանն ուղղակի անհետաքրքիր է ... Նկարել նույնը ու նույնը , այն էլ դուռ ՜՜ օօօօհ՜՜՜ այն էլ փա՜կ ..
անիմաստ ~ ))
-Մի օր ուսուցիչս էլ չդիմացավ իմ  "ամենատարբեր "  նկարների տարափին և հարցրեց նույնը , ինչ դու :
-Ահ՜հ , հասանք ՜ և ի՞նչ , ո՞րն էր "ամենախելացի " ու "ամենատարբեր "  պատասխանդ :
-Ես վախենում էի , վախենում էի բացել յուրաքանչյուր անծանոթ դուռ , որ կհանդիպեր ինձ , կլիներ այն արվեստանոցի դուռը  թե շենքի , դպրոցի թե երթուղայինի ...
Ես վախենում էի , որ ամեն անգամ ձեռքս այնտեղ տանելով ՝ այդ դուռը փակ կլինի : Փակ կլինեն բոլոր այն ճանապարհները , որ ինձ հետաքրքիր էին : Ես վախենում էի իմ վախից , իմ  ուժից , որ մի օր կոչնչանար ու էլ ոչ մի դուռ չէր բացվի :
Ես չէի կարողանում բացել դռները :
-Իսկ հիմա՞ ... (հառաչեց ինձնից ու իմ վախից անհետաքրքրացած)
Հիմա է՞լ ես նույնը նկարում:
-Այն ժամանակ էլ , հիմա էլ ... Վախը մնում է վախ ու ինչքան էլ փորձես ազատվել , այն արդեն իր փակ ու կողպված նույն  դռնից քո գլխում էլ է ստեղծել ու կորցրել բանալին ...
Եվ կյանքում հաղթում են միմիայն նրանք , ովքեր կարողանում են ոչ թե գտնել այդ  ժանգոտված բանալին , այլ ստեղծել նորը ՝ այն փայլուն ու ոսկեգույն բանալին, որ քեզ փրկում է քեզնից , քո ի՛սկ վախից , այն անիմաստ վախերից , որ քայքայում են քեզնից ՝ ՈՉՆՉԻՑ :)

Ես կարողանում եմ բացել դռները :
Ես կկարողանամ բացել դռները ...
Իսկ բանալին կգտնվի կամ ...... обойдёмся и без этого  !!!!!











Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)