Skip to main content

Ու մնաց սևը ...

Երևի դասերից ջախջախվելուց հետո տուն վերադառնալուց ավելի հաճելի բան գոյություն չունի : Նույնիսկ եթե դասերդ ավարտում ես երկուսին , բայց տուն հասնելու ես միմիայն հինգին ...  Երբ զգում ես , որ ոտքերդ այլևս չեն բարձրանում այդ չորս հարկը , բայց այն բաղձալի պահը , որ տան հաճույքը զգալու ես , այդ հարկերը դարձնում են  թեթևության սահք , աննկատ շարժում և բավարարվածություն ...
Իսկ մինչև տուն հասնելը դեռ հարկավոր է քայլել , շարժվել , խոսել ու լսել  , գոռալ ու երգել , մոռանալ ու հիշել ...
Վերադառնում էինք տուն .
արևը դեռ մայր չէր մտել.
մայր չէր մտել , բայց աչքերս էր տանջում ... մայր մտնեիր , էլի ՜՜՜...
ձյուն էր , շատ ձյուն ...
սպիտակ էր ... ոչինչ չէր երևում ... աչքերս  ~  չգայիր , էլի ՜՜՜...
մեքենան չէր գնում ...
վարորդն էր մեղավոր ... այսօրվա հաճախորդների թիվն էր հաշվում . ուշադրություն էլ չէր դարձրել , որ քշում է ավելի դանդաղ , քան ես ՝ իմ անտեղյակ  և անցանկողունակ տեսակովս կփորձեի երբևէ մեքենա վարել ...
ինչքան վարորդը դանդաղեցնում էր  արագությունը ՝ մտքի արագությունը հասցնելով անցանկալի չափերի , ես ավելին ու ավելի էի ընկղմվում այն մեծագույն արվեստի մեջ  , որ կոչվում է բնություն ...
սպիտակ էր , սպիտակ , բայց մի պահ ամեն ինչ սևացավ ...
փոքրիկ ագռավ էր ընկած այդ սպիտակի վրա ...
սպիտակը տանում էր այն անցանկալի սևը ...
տանջվում էր , երևի գոռում  (չէր լսվում) , ագռավային կյանքն էլ երևի կյանք չէ )))
գոռում էր , բայց ես չէի լսում ... ընկերներն էին լսում , այն մյուս սև ագռավները , որ երբեք էլ նրան չէին ճանաչել , բայց փոքրիկ ձայնը նրանց բերել էր այն ագռավին օգնության .... այն ագռավները , որ մարդիկ  տանում են միայն սևավոր գոյության համար ....
նրանք գոռում էին , թռնում այս սպիտակից այն սպիտակը ... չէին սևացնում ... օգնում էին , գոռում (երևի օգնություն էին խնդրում) , թռնում էին մի տեղից մյուսը ՝ ճախրելով սպիտակի վրայով , չթողնելով սևը ...
սպիտակ էր ամեն բան ...

Քայլում էի փողոցով ...
առավոտ էր ...
վաղ առավոտ , լուսինը ավելի մեծ երևի չէր էլ եղել ... մի քանի հոգի այս մայթին այն մայթն էին անցնում  (ուր էին գնում ՝ չհասկացա)
ցուրտ էր , շա՜տ  ցուրտ ... սպիտակ էր  ... ամեն բան երևում էր ... աչքերս էլ չէին ցավում ... երևի պիտի ցավային  )))...
երկու տղա էին քայլում ...  առավոտյան վաղ ծիծաղում էին , ամենատափակ հումորներ անում , բղավում էին , տանջահար ու անհետաքրքիր մտքեր փոխացնում միմյանց կաղապարված ուղեղներին ...
ցուրտ էր ... սառույց...
փորձում էին ճանապարհն  անցնել ...
գոռում էին ու երգում ... բոլորը քնած էին ... չանցան ճանապարհը ...
մնացին երգերն ու գոռոցները , հումորներն ու կիսատափակ ուղեղները ...
ոչ ոք չհասավ օգնության , ոչ ոքի էլ չհետաքրքրեցին նրանց , ոչ ոք չի սիրում ուրիշին բացի իրենից ...
մնացել էր սևը...


Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)