... Դատարկ շրջանակները ՝ եղեռնին զոհ գնացած նրա հարազատներն էին . քսանյոթ շրջանակ էր , միայն երեքի մեջ նկարներ կային , մյուսներից նկարներ էլ չմնացին ... բայց նաև դատարկ շրջանակների տակ գրված էին անուն-ազգանուն , ծննդյան թվական ...
Ոչ մեկի տակ մահվան թվական չկար , եթե գրվեր նույն 1915-ը պիտի լիներ : Այդ շրջանակները ուրիշների համար էին դատարկ , Նունե մայրիկը ամեն շրջանակի մեջ դեմքեր էր տեսնում , հարազատ , կորած դեմքեր ...
... Դատարկ շրջանակներին նայելով ՝ Նունե մայրիկը միայն լաց էր լինում , երբեմն աղոթում , համարյա ամեն օր կրկնում էր անունները գոնե չմոռանա , որովհետև նրանց դեմքերը վաղուց , շատ վաղուց խամրել էին , լուծվել-անէացել ...