Skip to main content

Իմ սրտի 29.743 քառակուսի կիլոմետրը ...

Օդով բլոգ
Թե այդ աղջիկն ինչու ինձ տվեց այս գրիչը , ես այդպես էլ չհասկացա : Կարևորը , որ այս գրիչը դարձավ այն 23 տողերի սպանողը , վերք հասցնողը , որոնք պարունակում են կյանքը ...
Չինական անպետք գրիչ է , հա ~
Սև , գելային , մի քիչ իմաստուն գրիչ ...
 Ունի միայն մեկ գույն , բայց գրում է աշխարհս երեսին գոյություն ունեցող և չունեցող բոլոր գույներով : Այսօր էլ գրի իմ հայրենիքի գույների մասին :
Այսօր ես չեմ գրի այն "ոսկեղենիկ հայերենով " , որ բոլորս ջանում ենք ցուցադրել : Չէ ՜ , դա մերն է , մեր գեղեցկություն է , բայց հայի հոգին իր ժողովրդի լեզուն է , իր բարբառի համն ու հոտն է , իր ա-երն ու է-երն է :
Տարիներ առաջ , երբ դպրոցում Թումանյան էինք անցնում , ուսուցչուհիս ասաց , որ Թումանյանը չի գրել այն-ով , այս-ով , լիովին ճիշտ գրական հայերենով :
Փոքր էի , չհասկացա ...
Հիմա եմ հասկանում : Մեր հայրենիքի դեմքը մենք ենք : Այն 1 կամ 2 միլիոն հայերը , որոնք դեռ հավատում են հայ ազգի միասնության ու կարծես թե գոյություն չունեցող արդարությանը...
 Չեն հավատում՞՞՞
Հավատում են !!!
 Ժողովու՜՜՜րդ , ես եմ հավատում : Ես , որ 17 տարեկան եմ , չեմ ապրում եռահարկ , բոլոր հարմարություններով առանձնատանը ... ոչինչ էլ չեմ ստանում այս երկրից : Բայց ես սիրում եմ այս երկիրը ...
Սիրում եմ էն երկինքը ~~~
Էն երկինքը , որ ամեն առավոտ ինձ բերկրանք է պարգևում ...
Էն երկինքը , որ , արևի շողերիցպայծառացած ,  լուսավորում է մեզ բոլորիս ...
Էն երկինքը , որ նայում է մեր երկրին ...
Էն երկինքը .. էդ երկինքը , որ տառապում է յուրաքանչյուր հայի հետ  ու յուրաքանչյուր տառապած հայի տանում է իր մեջ ...
Հա ՜՜՜ ... սիրում եմ էդ երկինքը ...
Էդ երկնքից չկա ոչ մի տեղ ...
 Մեր երկինքը , մեր լուսավոր ու արևալաց երկինքը ...
Մահ ու հաղթանակ տեսած երկինքը ...
Հայի ոգի ու , ցավոք , դավաճանություն տեսած երկինքը ..
Էն երկինքը , որ տեսանք մենք , երբ ծնվեցինք ...
Էն երկինքը , որ անշահախնդիր սիրեց մեզ ...
 Էն երկինքը , որ կա Հայաստանի վերևում ... հայի երկինքը...


*****Վերջաբանի փոխարեն*****
Ո՛չ բանաստեղծ եմ , որ երգի բառեր է հորինում փուչ հայրենիքի մասին  (ինչ-որ գումարի դիմաց ) ,
Ո՛չ շահ ունեմ իմ բառերի համար ինչ-որ մեկից ,
Ո՛չ էլ ուզում եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցած լինել ...

Սիրում եմ Հայաստանը ` աշխարհի ամենավատ ու ամենապայծառ երկիրը ...

 Կարող եք կարդալ նաև իմ ամենասիրած տողերը Վ. Պետրոսյանի "Կրակե շապիկից"-ից

Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)