Skip to main content

Բողոք ( Կյանքը հիասքանչ է երաժշտությամբ ^_^ ♥)

 Ամեն անգամ , երբ դիտում եմ որևէ հաղորդում եմր հայկական հեռուստաալիքներով ՝ գնալով համոզվում եմ , որ ինչպես մեր երկրի ղեկավարությունն է չես հասկանում ՝ ինչպես մտածում , այնպեսէլ մեր ՝ հայերիս մտքերն են վերածվել  անիմաստ հեղուկի ... Մեր մտքերն այլևս չեն աշխատում  ոչ մի առումով :
 Իսկ ինչու՞ սկսեցի այս ամենից խոսել :  Ասեմ ... Երեկ դիտում էի  " X factor "-ը : Նույն ժամին թե՛ Հայաստանում , թե՛ Ռուսաստանում  նույն նախագիծն էր  , նույնիսկ մտքերը երազանքների մասին , ամեն բան նույնն էր ... Ուրիշ էր միայն մտածելակերպը : Չեմ բողոքում հայերի երգերից , երգելուց, ճաշակից և այլն ... Այդ առումով ավելի շատ կդժգոհեմ ռուսներից ... Բայց ռուսները մի շատ կարևոր բան էին նկատում   ( կամ էլ իմ  մտածելակերպն է ռուսներին հարում ) ... Նրանք գնահատում են ոչ թե ճիշտ նոտաները , տոնայնությունը և երգի լավ կամ վատ լինելը  ... Ո՛չ .. Նրանք գնահատում են երգը կատարելու զգացմունքայնությունը: Գնահատում են այն , թե ինչպես  երգիչը զգաց նոտան , այլ ոչ թե ճիշտ կամ սխալ վերցրեց այն : Չեմ ասում , թե հարկավոր չէ խոսել վոկալից : Ամենևին , բայց սա առաջին հերթին  հեռուստանախագիծ է , հետո նոր երաժշտության վոկալային մրցույթ ...  Ըստ իս , ավելի լավ է 10 սխալ նոտա երգել , բայց իսկապես ապրել և ապրեցնել ուրիշներին այդ երաժշտությամբ , քան բոլոր նոտաները ճիշտ երգել , բայց  ունենալ ընդամենը մեկ զգացում , որ հատուկ է տախտակին կամ սալահատակին ...
 Մեր "երաժշտարվեստը" առանց դրա էլ լի է տախտակներով , փայտերով ու մետաղներով >_< ...
 Եկե՛ք  գնահատենք այն , ինչը իսկապես մնայուն է ... Ոչ ոք չի հիշի ճիշտ նոտան , իսկ  սրտանց երգը կհիշեն դեռ երկար ժամանակ ...
Մեկ պատճառ ևս ասեմ , որ անդրադարձա այս խնդրին ... Իմ խոսքը վերաբերում էր ոչ միայն Իքս Ֆակտորին կամ հայակական որևէ այլ երաժշտական նախագծի , իմ ասածը վերաբերում էր  ուղղակի երաժշտությանը ...
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԵՑԻԿ Է ՄՏՔՈՎ ,
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎՈՒՄ Է ՆՈՏԱՆԵՐՈՎ ,
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐՈՒՄ ԵՆ  ՍՐՏՈՎ   ...
 Հայ երաժշտարվեստը ունի բազում փայլուն ապացույցներ  , թե ինչպիսին պիտի լինի իսկական երգը ; Եվ դրանք իսկապես մինչ օրս պահպանվում են , հիշվում և սիրվում , իսկ  անհեթեթ հեղուկները  անընդհատ լցվում ու դատարկվում են  մեր  երաժշտության  ծակ բաժակից ...


Comments

Լիովին կիսում քո կարծիքը:

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)