AFTER THE CLOUDS THE SUN ALWAYS SHINES!!!!!
Ամեն անգամ այս տողերը կարդալիս , ինչ - որ հույս է արթնանում , որ միգուցե ի վերջո ամեն ինչ կարգին լինի ??? Ամեն ինչ լավ լինի ??? Բայց ինչպես կարող են ուրիշները թույլ տալ , որ լավ լինի այն , ինչ ուրիշ շատ շատերի դուր է գալիս ...
Տորրեսը ո՛չ իմ մայրիկի կողմից է ինձ բարեկամ , ո՛չ հայրիկիս , ո՛չ հայ է , ո՛չ էլ ծանոթ ... Բայց երևի շատերի հետ է եղել , որ ինչ-որ հայտնի մարդու սիրել են , չեմ ասի դարձրել իրենց կուռքը , բայց ընդունել այնպես ,ինչպես կընդունեին ընկերոջը կամ ընտանիքի անդամին ... Մեկի համար Մեսսից լավագույնը չկա թե՛ որպես մարդ , թե՛ որպես ֆուտբոլիստ , մյուսի համար Ռոնալդուն : Իսկ շատերի համար ՝ ինչպես և ինձ համար Տորրեսն է այն ֆուտբլիստը ( վերցնեք մարդ ՝ֆուտբոլի բնագավառից) , ով ավելին է , քան ֆուտբոլիստը , մարդը , ընդհանրապես երկրագնդի որևէ երևույթը ... Չգիտեմ ՝ինչու հենց Տորրեսը , երևի ոչ ոք էլ չի կարող բացատրել ,բայց տարիներ շարունակ ես նրանով հիանում եմ , հպարտանում , նրա հետ տխրում : Ամեն անգամ նրա փոխարեն ուզում եմ գոլ խփել կամ գոնե մեկնարկային կազմում հայտնվել , երազում Ոսկե գնդակի մասին ^_^
Եվ ամեն անգամ , երբ նրա հասցեին լսում եմ վիրավորանքներ , անիմաստ խոսքեր , անհիմն մտքեր , բարկանում եմ , Տորրեսի փոխարեն վիրավորվում ... Որովհետև նա ավելին է , քան իսկական ֆուտբոլիստը : Շատ քչերը կարող էին նրա պես արժանապատվորեն տանել այն ամենը , ինչ հիմա կատարվում է նրա հետ ... Տորրեսը իսկական մարդ է ամենից առաջ ... Ես նրան չեմ ճանաչում , ինձ թվում է չեմ էլ ճանաչի , ինչքան էլ ձգտեմ դրան , բայց համոզված կարող եմ ասել , որ նա լավագույնն է : Ոչ մի "Ոսկե գնդակ " , ոչ մի Ռոման Աբրամովիչ , անիմաստ խոսող բազում մարզիչներ , ֆուտբոլիստներ , առավել ևս երկրպագուներ , ովքեր միայն մի բան են պահանջում (գոլ ) , չեն կարող զրկել նրանից , ինչ նա ունի և ինչը կարևորագույնն է ՝ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ..
Վերադառնամ նրան , ինչից սկսել էի ... Ամպրոպից հետո միշտ էլ շողում է արևը , ուղղակի հարկավոր է հավատալ արևի գալստյանը ^_^

Comments