Skip to main content

թե ինչքան սիրուն են աստղերը

Зелёная лампочкаեթե Վան Գոգը չես, բայց սիրում ես աստղերը իր չափ:
եթե բանաստեղծ չես, որ աստղերը սիրելդ ցույց տաս բառերով:
նկարիչ չես, երգիչ չես, ոչինչ ես: բայց սիրում ես աստղերը:

ես անկեղծ հավատում եմ, որ աստղերն էլ մեզ են սիրում: շատ, քիչ, էական չէ:

սիրում են, որովհետև մենք իրենց հետ ենք համեմատում մարդկանց: մեր սիրելի, աստղազարդ ու աստղաշատ մարդկանց:

պատկերացրեք, որ նկարում եք հենց նույն Վան Գոգի պես: շատ ու սիրուն: բայց չէ միքանիանկյունանի պատկեր չի, որ դեղինով է ներկված: մեր մարդիկ են աստղերը: շոուբիզնեսից չեն: մեր սիրելիներն են, որ մեզ լույս են տալիս, կյանք են տալիս:

մամայի պես, որ մեզ տաքացնում է ամենաչտաք պահերին: մամաներն են էդ աստղերը: լուսավոր, ուժեղ ու շատ սիրուն:

աստղեր են էն մարդիկ, որ մեր մոտիվացիան են: որ ամեն մի քայլով, նույնիսկ բլոգ վարելով, լայվ անելով, երգ գրելով, պարելով կամ նկարելով մեզ ստիպում են առաջ գնալ:

աստղեր են մեր սերերը: ամենաջերմ ու լուսավոր մարդիկ: իրենք քեզ ստիպում են լավը դառնալ՝ առանց կարծրատիպացած բառերի ու գործողությունների: ստիպում են իրենց լույսով քեզ մի քիչ ավելին զգալ:

էսօր ամբողջ օրը ուզեցել եմ Փարիզում լինել: Կիսաշրջազգեստ հագնել /նույնիսկ եթե ոտքս ամբողջովին կապտած է/, մեծ ու սիրուն գլխարկ դնել, վառ վարդագույն շրթներկ քսել ու թրև գալ քաղաքի սիրունագույն շենքերի մոտով, լուսանկարվել պատեհ ու անպատեհ պատի ու քարի հետ:
Չէ, ես չեմ եղել Փարիզում ու առաջիկայում չեմ էլ լինի: Գիտեմ, որ փառահեղ չի իրականում, բայց էսօր կյանքում առաջին անգամ երազում էի էդ վայրի մասին: Հավաքեմ ճամպրուկս ու փախնեմ: Միգուցե իմ աստղերի մի հատված էնտեղ կորել է, ու ես պիտի գտնեմ հենց էնտեղ, կիսաշրջազգեստի փեշերին կամ շրթներկը մաքրելիս: Չգիտեմ: Բայց իմ սիրտն էսօր էնտեղ էր: Գունավոր, վառ ու շատ սիրուն:

Հետո երբ տուն եկա, սկսեցի նրբագույն ջազ լսել: ես հազվադեպ եմ ջազ լսում: ջազին տրամադրություն է պետք, ոչ գինի: պետք է սեր, ոչ ռեստորան: ջազին միջավայր է պետք: նույնիսկ եթե դա փոքրագույն սենյակ է ու աշխատանքից հոգնած մի ունկնդիր: ընդհանրապես, երաժշտությանը՝ իրական ու սիրուն, պետք է չափից դուրս քիչ բան: պետք է կյանք ու լիքը աստղեր: նույնիսկ եթե թղթին նկարած, նույնիսկ առանց դեղին մատիտի ու նկարելու տաղանդի:

Հիմա նկարազարդումներ եմ նայում: էնտեղ էլ են աստղեր: սիրուն են, շատ սիրուն: տաք, անուշ ու լուսավոր: էնտեղ իմ չպատկերած երազանքներն են, ջազն ու Փարիզը: իսկ աստղերը, իրական աստղերը ինչ-որ տեղ ներսում են: շատ տաք տեղ: ու մի օր բոլոր աստղերը իրար կհանդիպեն, նույնիսկ եթե թղթի վրա կամ երկնքում կամ երաժշտության նոտաների արանքներում:

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)